Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Ցանկացած քաղաքական ուժ իր հայեցակարգը պետք է բխեցնի ՀՀ պետական շահից (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

– Ընդամենը 2 օրից լռության օր է, և արդեն կարող եք հանրագումարի բերել այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ ամսում, կցանկանամ գնահատեք այս նախընտրական քարոզարշավը և այն համեմատեք նախորդի հետ: Ի՞նչ դրական միտումներ նշմարեցիք և ի՞նչ հետընթաց արձանագրեցիք այս ընթացքում:

– Նախ պետք է արձանագրենք, որ այս ընտրությունների, նաև այս ընտրարշավի առաջին առանձնահատկությունն այն էր, որ հեռուստաընկերություններն այս անգամ ավելի բաց էին, քան նախորդ ընտրությունների ժամանակ, նույնը վերաբերում է նաև մյուս լրատվամիջոցներին, կա հավասարաչափ լուսաբանում, բացառությամբ մեկ-երկու մարգինալացված տպագիր լրատվամիջոցների, մնացածը հնարավորություն տրամադրել են քաղաքական գործիչներին իրենց խոսքն ասելու, ուղղակի իրենք պետք է ունենային իրենց ասելիքը և հստակեցնեին իրենց մոտեցումները: Երկրորդ կարևոր խնդիրը, որ կցանկանայի նշել, այն է, որ այս անգամ Հայաստանի նորանկախ պետության ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ իշխանական կոալիցիոն ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, փորձեց ներկայանալ ընդդիմության դաշտում՝ որպես ընդդիմադիր, ու իմ խորին համոզմամբ, դա փորձ է ընդամենը, որովհետև մայիսի 6-ից հետո մենք ականատես կլինենք այլ պրոցեսի:

– Բայց դա արվեց նաև ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեթև ձեռքով:

– Անշուշտ, ինձ համար նաև շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ի իմ ընկերների լռությամբ կամ աջակցությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը: Միգուցե իրենց տպավորությամբ քաղաքական առումով այդ գործընթացը հանրության լայն շերտերին հասկանալի չէր, բայց ես վստահ եմ, որ շատերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, և իրենց իսկ լեզվով, մասնավորապես ՀՅԴ ներկայացուցչի բնութագրմամբ, տեղի ունեցավ բյուրեղացում: Ես իրոք կարծում եմ, որ տեղի ունեցավ այդ բյուրեղացումը, եղավ թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ զուտ մոտեցումների առումով: Իսկ եթե գնահատենք, միևնույն է, որևէ էական տարբերություն չկա ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև, և ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է համագործակցել մի կուսակցության հետ, որը միաձայն քվեարկել է 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ, տարօրինակ է նաև նույն Օսկանյանի պահվածքը, բայց ինչևիցե, ես նպատակ չունեմ քննարկելու նրանց գործելակերպը, դա հանրությունը կգնահատի:

– Երբ նշում եք, որ այս բյուրեղացումը տեղի ունեցավ նաև աշխարհաքաղաքական առումով, ի՞նչ նկատի ունեք:

– Եթե ուշադիր եք եղել այդ ուժերի հռետորիկային և գործունեության ոճին, ապա ակնհայտ է, որ այդ ուժերը Հայաստանի ապագան անթաքույց կապել են Ռուսաստանի հետ, ու մի պահ կարծեք թե մրցակցություն կար, թե ով է Հայաստանում ավելի շատ ռուսամետ: Ինձ համար տարօրինակ էր, որ Հայաստանում որևիցե մի քաղաքական ուժ փորձում է ներկայանալ ռուսամետ կամ ինչ-որ այլ ուղղության կրող, քանզի Հայաստանում գործող ցանկացած քաղաքական ուժ իր հայեցակարգը, իր գործունեությունը պետք է բխեցնի ՀՀ պետական շահից, և ՀՀ քաղաքացու կենսամակարդակը կամ իրավունքների իրացման չափը պետք է կախված չլինի այս կամ այն երկրի քաղաքական շահերից, ծայրահեղ դեպքում հասուն քաղաքական գործիչները պետք է ձգտեն այդ անջրպետը վերացնել՝ պետք է գիտակցել, որ մենք անկախ Հայաստան ունեցող երկիր ենք:

– Միջանկյալ մի հարց՝ այսօր երբ ընտրարշավն իր հասարակածին է մոտեցել, Դուք, այնուամենայնիվ, ճիշտ եք համարում, որ Ազատ դեմոկրատները մեկ ընդհանուր ցուցակով ներկայացավ հանրությանը:

– Իրոք, շատ տանջված հարց է: Այդ հարցի մասին տարբեր գնահատականներ եղան, բայց ես այն կարծիքին եմ ու վստահ եմ, որ այո՛, ճիշտ էր: Նախ` Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն համագործակցությունը բովանդակային առումով դաշինք է, դաշինք է իր բոլոր գործողություններով, ձևով, ավելին` այստեղ ավելացել է նաև հանրային սեկտորը, և Ժառանգության միասնական ցուցակը պետք է դիտարկել ոչ թե միայն Ժառանգության ցուցակ, այլ պետք է դիտարկել Ազատ դեմոկրատների, Ժառանգության և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված մեկ միասնական թիմ: Զուտ քաղաքական իմաստով մենք նպատակ ունեինք հանրությանը ցույց տալ, որ մենք քաղաքական ամբիցիաների խնդիր չենք լուծում և միասնական հանդես գալու ու ավելի ուժեղ լինելու նպատակ ենք հետապնդում, իսկ հանրությունը միշտ էլ դրական է գնահատել միասնականությունը, ու մեր շփումներն էլ են դա ցույց տալիս: Մենք միավորվեցինք, որ մեր ընտրազանգվածը հասկանա, որ մենք անձնական խնդիրներ չէ, որ լուծում ենք, և այն խնդիրներին, որոնք այսօր առաջացել են ՀՀ առջև, միասնական թիմով մենք ավելի հստակ ու ավելի ուժեղ հետամուտ կլինենք, և ընտրություններից հետո հանրության մեջ այդ հարցն իսպառ կվերանա, և հստակություն կմտնի:

– Այն հիմնական ուժերը, որոնք հնարավոր է տեղ ունենան ԱԺ-ում, նրանց ներկայությունը Ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ ԱԺ-ն կկարողանա առաջ մղել երկրի առջև ծառացած խնդիրները, համակարգային փոփոխությունների կկարողանա՞ն հանգեցնել:

– Նախ շատ կարևոր եմ համարում ազատ և արդար ընտրությունների անցկացումը, որն առավել կարևոր է, քան այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության չափը, որն էլ պակաս կարևոր չէ, որովհետև պետք է մեծ ներկայացվածություն ունենալ, որպեսզի կարողանաս ազդել քաղաքական որոշումների վրա, այն  ազդեցությունն ունենաս, որը ցանկանում ես, ու շատ կարևոր է, որ մեր ընտրողը դա հաշվի առնի: Մեր ընտրողը միշտ գնահատել է ընդդիմությանը և 91թ. սկսած միշտ ընտրել է ընդդիմությանը ու լավ օրից չէ, որ նման ընտրություն է արել, քանզի միշտ իշխանությունները սպառել են իրենց օրակարգը և չեն կարողացել լուծել այն խնդիրները, որոնք ունի ՀՀ քաղաքացին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե լինեն ազատ և արդար ընտրություններ, որի հույսը ես ունեմ, բայց նաև վստահ եմ, որ այս ընտրություններն էապես կտարբերվեն նախորդ ընտրություններից, ապա այս դեպքում քաղաքական օրակարգն էլ կփոխվի, նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք այլ հայեցակարգով են մտել ընտրապայքար, և որոնք բացառապես զբաղված են այս կամ այն քաղաքական ուժին փնովելով և ոչ թե իրենց գործունեության մասին խոսելով, նրանք էլ ստիպված կլինեն վերանայել իրենց քաղաքական օրակարգը: Լիահույս եմ, որ այդ պարագայում ՀՀ Ազգային ժողովը կարող է վերածվել մի վայրի, որտեղ կլինեն քաղաքական քննարկումներ, այլ ոչ թե քվեարկություններ: Եթե զուտ ընտրարշավը քննարկենք, ապա իմ մոտ տպավորություն է, որ որոշ քաղաքական ուժեր, այս դեպքում իշխանական ուժերին նկատի ունեմ, կարծես զբաղված են զբոսաշրջությամբ և հավաքներից մեկ ժամ շուտ այդ վայր են բերում իրենց շրջող խմբերին և անընդհատ նույն ելույթները հնչեցնում, բայց դա նկատում են ամենուր: Չեն թաքցնում և անխնա բարեգործություն են անում որպես ընտրակաշառք, բայց Հայաստանում մենք այդ ամենի ձախողման վառ օրինակն ունեցել ենք ոչ վաղ անցյալում՝ Տիգրան Կարապետյանի օրինակը, որը կարծում եմ` ավելի ի սրտե էր բարեգործություն ու հավաքներ անում Սևանում, բայց տեսանք, թե ընտրությունների արդյունքում ինչպես դա գնահատվեց:

– Դուք ասում եք, որ լիահույս եք, որ այս ընտրություններն ավելի արդար են լինելու և ինքներդ էլ մատնանշում եք այն ընտրախախտումները, որոնք կան այս պայմաններում. Ձեր հույսերը որտեղի՞ց են գալիս:

– Պարզ է, որ այնքան միամիտ մարդ չեմ, որ կարծեմ, թե իշխանական կուսակցությունները չեն փորձելու իրենց վարչական, ֆինանսական բոլոր ռեսուրսներով ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, նույնիսկ վերջնակետում ավելի բիրտ միջոցներ կիրառել, բայց միևնույն ժամանակ այն կարծիքին եմ, որ դա մեծ ազդեցություն չի ունենալու: Հայաստանում ընտրություններին ամենաշատը սպառնում է ձայները գրելու պրոցեսը, և միշտ եղել է մի խնդիր, որ քաղաքական ուժերը իրենց անկարողությունը փորձել են փաթաթել հասարակության վզին, որովհետև շարքային քաղաքացին իր ձայնը վստահելով այս կամ այն ուժին` այլևս պարտավոր չէ հսկելու իր քվեն, քաղաքական ուժերն իրենք են պարտավոր իրենց վստահված քվեներին տեր կանգնել: Եվ այդ առումով ես այն կարծիքին եմ, որ այս խորհրդարանական ընտրություններին վերահսկողությունն ավելի ուժեղ կարող է լինել, օրինակ` մենք բացի հանձնաժողովի անդամներից երկու վստահված անձ էլ ենք ունենալու տեղամասերում, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների արագ արձագանքումը ցանկացած խախտումների: Ես չեմ կիսում նաև այն կարծիքը, որ հասարակությունը վախեցած է, այսօր մենք Facebook-ում Հայաստանից ունենք մոտ 280 հազար օգտատեր, և բոլորս ականատես ենք լինում, թե նրանք ինչպես են կարողանում ազատ արտահայտել իրենց կարծիքը, և չկա մեկը, որ ցանկանա իր կարծիքն արտահայտել և կաշկանդված լինել, խոսքը չի վերաբերում իշխանական չինովնիկներին, այլ ուժերի կրնկի տակ գտնվող մարդկանց, որոնց կողմնորոշելու հարցը քննարկելու իմաստ չունի, որովհետև նրանց կողմնորոշողներ կան, և դա ցանկացած հասարակության մեջ այդպես է ու էական ազդեցություն չի կարող ունենալ, դա կարող ենք համարել իշխանական ռեսուրս: Իսկ բուն ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի բաժանումը կամ այլ լծակների գործածումը այն ազդեցություն չեն կարող ունենալ արդյունքների վրա, եթե ընդդիմությանը հաջողվի վերահսկել ընտրությունները, և այդ առումով բոլոր քաղաքական ուժերը, իհարկե ոչ իշխանական, պետք է ընդհանուր շահը գիտակցելով, յուրաքանչյուրն իր տեղում, առանց իմիտացիա անելու, իմիտացիոն շտաբներ ստեղծելու, պայքարեն ընտրախախտումների դեմ: Իսկ վերջերս ստեղծված միասնական շտաբի կողմից որևէ մի ընտրախախտման արձանագրման գործընթացի մենք ականատես չենք եղել:

– Դե օրինակ` Հմայակ Հովհաննիսյանը տրակտորների բաժանումն ընտրակաշառք չի համարում:

– Ես ցավում եմ, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը վստահ եմ, լավ գիտակցում է, թե ինչ է կատարվում, նման գնահատականներ է տալիս իր քաղաքական շահից ելնելով ու իր ներկայացվածությամբ պայմանավորված:

– Այսինքն` եթե նա ԲՀԿ ցուցակում չլիներ, ա՞յլ դիրքորոշում կարտահայտեր:

– Ես դրանում նույնիսկ չեմ կասկածում և վստահ եմ, որ ինքն էլ չի թաքցնի, և վստահ չեմ, որ Հմայակ Հովհաննիսյանն իր այդ դիրքորոշումը մինչև վերջ կտանի:

– Հետընտրական զարգացումների հնարավորություն տեսնո՞ւմ եք և պատրա՞ստ եք մասնակցել կամ ինչու չէ` նաև առաջնորդել դրանք:

– Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տեր ենք կանգնելու մեր քվեներին և չենք նահանջելու: Մեր մոտ հավաքված են մարդիկ, որոնք ընտրական պրոցեսներին միշտ մասնակից են եղել, և միշտ չէ, որ քաղաքական որոշումների կայացման վրա կարողացել ենք այնպիսի էական ազդեցություն ունենալ, որը ցանկացել ենք, բայց ամեն դեպքում փորձել ենք: Բացի քաղաքական օրակարգի որոշումը, կարևորում եմ նաև այդ օրակարգին հետամուտ լինելը և այն վճռական առաջ տանելը, պետք է պատրաստ լինես տեր կանգնելու քո ձևավորած քաղաքական օրակարգին և այն  հայտարարություններին, որ նախապես արվել են: Վստահ եմ, որ ընտրությունների ոչ ցանկալի արդյունքում, իսկ այդ ասելով նկատի ունեմ ոչ թե մեր կամ մեկ այլ քաղաքական ուժի ներկայացվածության չափը, այլ այն, որ եթե չլինեն ազատ ու արդար ընտրություններ, ապա ոչ միայն մենք, այլ ժողովուրդն ինքն էլ դուրս կգա հրապարակ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի տեր կանգնենք մեր քվեներին, ոչ մի քվե չի կարելի զիջել որևէ կեղծարարի ու այդ սկզբունքով պետք է գործեն բոլորը:

– Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացները Ձեզ ի՞նչ են հուշում, այդ ուժերից որևէ մեկը կարո՞ղ է գնալ համագործակցության իշխող ուժի հետ և հնարավոր կոալիցիայի տարբերակ տեսնո՞ւմ եք, որովհետև ակնհայտ է, որ իշխող ուժը ամեն փորձ անում է կոալիցիայով հանդես գալու համար:

– Կարծում եմ` Դաշնակցությունը պատրաստ կլինի գնալ կոալիցիայի, ծայրահեղ դեպքում իրենք երբեք չեն բացառել դա, Դաշնակցության մոտ շատ լավ է ստացվում, իրենք բավականին ճկուն են` մերթընդմերթ լինել ընդդիմություն կամ իշխանություն, նույնիսկ իրենց շարքերում թերևս չեն պատկերացնում, թե իրենք որ դաշտում են: Բայց կա մի հետաքրքրիր իրողություն, որ իշխանական կուսակցություններից մեկը՝ ԲՀԿ-ն անթաքույց համագործակցության մեջ է ընդդիմադիր դաշտի երկու ուժերի ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ, և այսօր արդեն հրապարակավ նրանք համագործակցում են, և նրանց ընդհանուր քաղաքական տրամաբանությունը համահունչ է ընթանում:

– Բայց ԲՀԿ-ն ևս չի բացառել, որ հնարավոր է կոալիցիան ՀՀԿ հետ, ի՞նչ է լինելու այս ընդդիմադիր ուժերի հետ:

– Ես առավել վստահ եմ, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն սիրով կհամաձայնեն լինել նույն՝ իշխող կոալիցիայի մեջ, այստեղ խիստ որոշելու խնդիր ունի ՀԱԿ-ը, և իմ պատկերացմամբ, այս ուժը կհայտնվի մի փոքր անհարմար դրության մեջ:

– Ժառանգության համար ո՞րն է այն սահմանը, որ ձեր ստացած ձայների կշռով կհամաձայնեք մաս կազմել կոալիցիային, ո՞րն է սահմանը և պահանջների նշաձողը, որ Ժառանգության համար ընդունելի կլինի կոալիցիան իշխող ուժի հետ:

– Որպես Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ` ես բառացիորեն ուզում եմ նշել, որ մենք երբևիցե որևիցե հույս չենք կապել իշխանական երեք ուժերի հետ և Հայաստանի զարգացման հեռանկարն էլ չենք կապել նրանց հետ ու երբևիցե չենք կապի: Եթե մենք ունենանք մեծամասնություն, այդ դեպքում համագործակցություն պատկերացնում եմ ազատ և արդար ընտրությունների արդյունքում ծնված բոլոր մյուս ուժերի հետ, իսկ մնացած տարբերակներում ես անթույլատրելի եմ համարում համագործակցությունը կոալիցիայի մակարդակով իշխանական ուժերի հետ: Բնականաբար կան շատ հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել բոլոր ուժերի հետ՝ սիրով կհամագործակցենք արդար դատական համակարգ ձևավորելու, կոռուպցիայի վերացման, մեր հանրապետության քաղաքացու էլեմենտար խնդիրները լուծելու հարցերում, ուրախ կլինենք, եթե մեր ծրագրային դրույթները որևիցե մի հաղթող ուժ կիսի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում