Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Մաշտոցի այգու պաշտպանները համալրելու են իրենց շարքերը

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել.

«Մենք շնորհավորում ենք Երևանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առիթով։ Համոզված ենք, որ կանաչապատ և գեղեցիկ Երևանը կարևոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։ Հաջորդ սերունդների առջև բոլորիս պարտականությունն է՝ պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականությանը:

Մենք ողջունում ենք երիտասարդ գործիչներին, ում ազնիվ և հետևողական պայքարը Մաշտոցի այգում հանրության շահերը և բնական միջավայրը պաշտպանելու համար տվեց շոշափելի արդյունք։ Իրենց ուսերին վերցնելով Հայաստանում Սահմանադրության պահպանման պատվաբեր առաքելությունը, երիտասարդությունը փաստացի կատարած իր արարքներով բոլորիս հույս և հավատ ներշնչեց մեր երկրի ապագայի նկատմամբ։

Մենք շնորհակալ ենք բոլոր այն լրագրողներից, ովքեր անտեսելով անձնական անվտանգության սպառնալիքները, Մաշտոցի այգում ծավալվող իրադարձությունների ժամանակ կատարեցին իրենց լրագրողական պարտքը։ Նրանց կողմից քաղաքացիական պայքարի անաչառ և օպերատիվ լուսաբանումը մեծագույն դեր խաղաց դրական արդյունքի հասնելու գործում։

Մենք արձանագրում ենք, որ Մաշտոցի այգում տաղավարների ապոմոնտաժումով պետության և քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիների միջև վեճը չի հանգուցալուծվել։ Մենք վստահ ենք, որ ոստիկանության կողմից հարուցված և նախապատրաստվող վարչական ու քրեական գործերով փաստերի բազմակողմանի, լրիվ և անաչառ հետազոտումը դատական ատյաններում լույս կսփռի պետության պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վրա:

Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն էր կոտրել իշխանության այն կարծրատիպը, թե նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվելու հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։ Այդ նպատակին մենք հասանք։

Իշխանությունների գործողությունները Մաշտոցի այգում ցույց տվեցին, որ վարչախումբը ի վիճակի չէ պահպանել Սահմանադրությունն ու ապահովել մարդու անքակտելի իրավունքների իրացումը Հայաստանում։ Անօրինական սեփականության պաշտպանությունը վարչախմբի համար մնում է իշխանության պահպանմանը միտված հիմնական քաղաքական գործիքներից մեկը։ Այսօր մենք մեր առջև դնում ենք նոր նպատակ՝ ի չիք դարձնել հասարակության մեջ դեռ առկա այն կասկածները, որ իշխանություներին, միևնույն է, հաջողվելու է անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ և երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի։ Այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը։ Ուստի մենք համալրելու են մեր շարքերը և շարունակելու ենք հետևողականորեն պայքարել ցանկացած ապօրինության դեմ` աջակցելով այս գործին միտված յուրաքանչյուր նախաձեռնությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում