1998-2008թթ. Հայաստանում մի քանի կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած և պահպանած, այսօր` նորաթուխ ԲՀԿ-ական եւ ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբի աշխատանքների մասնակից Վարդան Օսկանյանին օրերս հարց են ուղղել, թե ո՞վ կարող է կեղծել ընտրությունները: Նա պատասխանել է. «Միշտ էլ լծակները իշխանության ձեռքում է եղել, այսինքն` հայտնություն չի, էլի, որ ասենք`վերջիվերջո, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու-չանցկացնելու ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերի վրա է։ Դա այդպես է` մեր օրենսդրությունն է այդպես, մեր կառուցվածքը` քաղաքական համակարգի, այդպիսին է»։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կեղծվելու հնարավորությունների առիթով այսօր մտավախությամբ հանդես է գալիս մի մարդ, որի իշխանավարման օրերին «ընտրություն» բառը մեր իրականությունում լիովին վարկաբեկվեց: Ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և իշխանության պատասխանատվության կոչերով այսօր հանդես եկող այս գործիչը, վստահաբար ամնեզիայով չի տառապում, սակայն նրա իրական նպատակը` հասարակությանը մոլորեցնելու, իհարկե վտանգավոր է, մանավանդ, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, թե ով է նրա շեֆը: Մեկուկես տարի առաջ «Ժամանակ» օրաթերթը մի հրապարակում էր ներկայացրել Օսկանյանի անցած ուղու վերաբերյալ, որը այժմ արդիական համարելով` ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Փախուստ Սիրիայից
Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման վերջին օրերին Հայաստանի համար ամենաողբերգական իրադարձությունների ֆոնին իշխանության դեմքը փրկելու, Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների թափած արյան հետքերը մաքրելու գործում 1998-2008 թթ. Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ուրույնդերն է ունեցել:
Վ.Օսկանյանի կերպարը լիովին ընկալելու համար նախ պետք է սկսենք նրա կենսագրության էջերից: Այսպես` Վ.Օսկանյանը ծնվել է 1955թ. փետրվարի 7-ին, Սիրիայում: Հայտնի է, որ նա 1973-1979 թթ.կրթություն է ստացել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Մինչդեռ, Սիրիայից Հայաստան ժամանելու համար, պարզվում է, նա պատմական հայրենիքի նկատմամբ «նվիրվածությունից» զատ, մի այլ` հիմնավոր պատճառ է ունեցել:
Վ.Օսկանյանը Սիրիայում խուսափել է ծառայել բանակում, և մեր աղբյուրների համաձայն` անգամ հետախուզվել է դրահամար: Իսկ հետագայում` մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա դառնալը, Օսկանյանը համարձակություն չի ունեցել Սիրիա վերադառնալու` ընդամենը մեկ օր անցկացնելու ժամանակավոր մեկուսացման խցում և դրանով իրավականդաշտում խնդիրը կարգավորելու:
Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Վ.Օսկանյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ. 1982-1991 թթ.ուսանել է ԱՄՆ տարբեր համալսարաններում, ապա Սալբի Ղազարյանի հետ 1990-ականների սկզբին հիմնադրել է AIMամսագիրը` Armenian International Magazine-ը: Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի օրոք Վ.Օսկանյանն աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, իսկ նրա թիմակից Սալբի Ղազարյանը`Ժիրայր Լիպարիտյանի խմբում:
Վ.Օսկանյանը ԱԳՆ-ում Միջին Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ է եղել, ապա` Հյուսիսային Ամերիկայի երկրներիբաժնի վարիչ, ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ: Հետագայում` 1994-ին, նա արդեն նախարարի տեղակալ էր, 1996-ից`առաջին տեղակալ, իսկ 1998 թ. ապրիլից` Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր: Ութ տարի Վ.Օսկանյանիհատուկ օգնականը ԱԳՆ-ում` Սալբի Ղազարյանն էր:
Օսկանյանն արագ կողմնորոշվեց
1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության միջոցով տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, որի ընթացքում սպանվեցին այն ժամանակվա քաղաքական մեծամասնության առաջնորդները` վարչապետ Վազգեն Սարսգյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Վ.Օսկանյանը կառավարության սակավաթիվ այն նախարարներից էր, ով անմիջապեսկողմնորոշվեց և, ըստ էության, դարձավ Ռ.Քոչարյանի թիմի հավատարիմ անդամը և առանցքային դեմքերից մեկը:
Հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս անց Ռ.Քոչարյանի կողմից զավթած իշխանությունը ամրացնելու ճանապարհին կատարվեցին հստակ քայլեր` Սահմանադրության խախտմամբ, շրջանցելով վարչապետին, պաշտոնանկ արվեցպաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո վարչապետ Արամ Զավենի Սարգսյանիպաշտոնանկությունը արդեն լուծված հարց էր: 2000-ին վարչապետ նշանակեց Անդրանիկ Մարգարյանը:
Հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը, Քոչարյանի իշխանավարման տարիներին զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները, իհարկե, իր հերթին, ամրապնդեց Քոչարյանի իշխանությունը: 2007թ. մարտի25-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:
Ըստ էության, նրա մահը «նվեր» էր Ս.Սարգսյանին, ինչը նրան հնարավորություն տվեց իր ձեռքում կենտրոնացնել վարչական և քաղաքական համակարգի լծակները` դարձնելով նախագահի թեկնածու արդեն 2008-ի ընտրություններում:
Պետք է նշել, որ մինչև Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը, Վարդան Օսկանյանը ևս նախագահի իրավահաջորդ դառնալու հայտ էր ներկայացրել և անկեղծորեն հավատում էր դրան: Արդյո՞ք Վ.Օսկանյանի այս համոզմունքը հիմնված էր իր սեփական դատողությունների, թե՞ Ռ.Քոչարյանի կողմից տարված երկակի խաղի վրա` մնում է կռահել:
Սակայն փաստն այն է, որ երբ արդեն ակնհայտ էր, որ ապագա իշխանության համար մղվող այդ պաքարում Ս.Սարգսյանն առաջ է անցել Վ.Օսկանյանից, վերջինս շարունակում է իր ծառայությունը: Պետք է փաստել նաև, որ իշխանության ղեկինմնալու հարցում Օսկանյանը երբեք հույսը չի կորցրել:
Քոչարյանի իշխանության վերջին ամիսներին Օսկանյանը վստահ է եղել, որ նոր վարչակազմի օրոք նվազագույնը կպահպանի ԱԳ նախարարի պաշտոնը: Թերևս այդ անհեռատես համոզմունքն էր, որ նրան դրդեց ստանձնել Մարտի 1-իսպանդը արդարացնելու և խաղաղ ցուցարարներին հանցագործությունների մեջ մեղադրելու առանցքային դերը:
Օսկանյանի առաքելությունը Մարտի 1-ից առաջ և հետո
2008 թ. նախագահական ընտրություններից առաջ` հունվարի 9-ին, հրավիրված ասուլիսում ԱԳ նախարար Վ.Օսկանյանը տարվա կարևոր իրադարձություններից մեկը նախագահական ընտրությունները համարեց` նկատելով, որ եթե «չհաջողվիանցկացնել լավ ընտրություններ, քայլ առաջ չանել խորհրդարանի ընտրությունից, ապա Հայաստանը կկորցնիմիջազգային ասպարեզում այն հեղինակությունը», որն ըստ նրա` ձեռք էր բերվել 2007-ի մայիսի 12-ի ընտրությունից հետո:
Հեղինակության կորուստը Օսկանյանը համարում էր վտանգավոր ու նշում, որ դա կթուլացնի Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում: Սակայն դրանք ընդամենը խոսքեր էին, քանի որ արդեն 2007-ի վերջին Վ.Օսկանյանը լծվել էր իշխանությունն ամեն գնով պահելուն` գիտակցելով, որ գործող իշխանությունը օրինական ճանապարհով չի կարողվերարտադրվել:
Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալի հետ հանդիպման ընթացքում Օսկանյանը նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մասնակցության հրավերի հարցըպայմանավորել էր ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության առավել մեղմ գնահատականով: Այս պայմանավորվածության արդյունքների ականատեսը դարձանք արդեն հետընտրական շրջանում:
Այդ նույն ասուլիսում, առանց անուններ շեշտելու, Օսկանյանը նշում է, թե` «կան ուժեր, որոնք կուզեն ապակայունացնելՀայաստանը»: Տալով ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ կանխամտածված կողմնակալ և ուղղորդողգնահատական` Օսկանյանն, ըստ էության, խախտում է իր պաշտոնի իրավասությունների շրջանակը:
Փետրվարի 20-ին` նախագահական խայտառակ ընտրություններից մեկ օր անց, Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ցինիկուղերձով, որում նշեց. «2008թ. փետրվարի 19-ին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցանազատ և արդար, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններիոգուն համահունչ»:
Իսկ փետրվարի 29-ին Ռ.Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրպատկերացումները երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ: Քոչարյանը հստակհայտարարեց, որ տեսնում է երկու տարբերակ.
«Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենովմարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը, և դրանով նաևժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ` այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջինհերթին այն մարդկանց, որոնք մոլորված և հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում:Որովհետև տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են»:
Այս և դրան հետևած մի շարք այլ ելույթներով Ռ.Քոչարյանը ոչ միայն փաստացի հրապարակեց կեղծված ընտրությունների միջոցով զավթած իշխանությունն ամեն գնով պահելու իր վերջնական որոշումը և այդ նպատակով ձեռնարկվելիք քայլերը,այլ նաև իր հավատարիմ ծառաներին ակնհայտ հրահանգ տվեց` ի կատար ածել իր կողմից մշակված գործողություններիծրագիրը:
Իշխանությունների ապօրինի գործողությունները իրագործելու և ապա արդարացնելու ճանապարհին իր մեծ ավանդըներդրեց նաև ԱԳ նախարար Վ.Օսկանյանը: Օգտագործելով ԱԳ նախարարի իր կարգավիճակը, տարիների ընթացքում ձեռք բերած ամբողջ փորձն ու հմտությունները` նա ջանք չխնայեց Մարտի 1-ի ոճրագործությունը քողարկելու, իրականպատկերը խեղաթյուրելու և միջազգային հանրության հնարավոր քայլերը կանխարգելելու ուղղությամբ:
Տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ այդ օրերին հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը,Ղազախստանում Հայաստանի դեսպան Լևոն Խաչատրյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը:
Դեսպանների կոչը` հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, անպատիժ չմնաց. նույն օրը նրանք ոչ միայնազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, այլ նաև Ռ.Քոչարյանի կողմից ապօրինաբար զրկվեցին իրենց դիվանագիտական կոչումներից: Ապա տարածվեց ԱԳՆ վեց այլ պաշտոնյաների` մամուլի և տեղեկատվության վարչությանպետ Վլադիմիր Կարապետյանի, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի, ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ ԿարինեԱֆրիկյանի և Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի հայտարարությունը, որով նրանքմտահոգություն էին հայտնում հանրապետությունում ձևավորված, ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներովհղի իրավիճակի կապակցությամբ և մասնավորապես պահանջում էին.
«…Անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»: ԱԳՆ այս աշխատակիցների հայտարարությունը նույնպես անհետևանք չմնաց` Վ.Օսկանյանը, Ռ.Քոչարյանի թելադրանքով, նրանց աշխատանքից ազատեց` հետևյալ հիմնավորմամբ.
««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքականդիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետևանքը այն պետք է լիներ,որ նրանք պետք է աշխատանքից ազատվեին»: Այս քայլի իրական նպատակը, սակայն, մեկն էր` կանխել ԱԳՆ-ի, ինչպեսնաև այլ գերատեսչությունների աշխատակիցների նմանատիպ քայլերը, որոնք կհանգեցնեին իշխանական բուրգի փլուզմանը:
Ամիսներ անց, կորցնելով իր պաշտոնը և հետաքրքրությունը իշխանական համակարգի համար, Օսկանյանն արդեն հանդես է գալիս տրամագծորեն այլ գնահատականներով, մասնավորապես վրդովմունք է հայտնում առ այն, որ ՀՀքաղաքացիները զրկվում են աշխատանքից իրենց կարծիքն արտահայտելու պատճառով:
Մարտի 1-ին նախագահական նստավայրում Օսկանյանը, վերադասի հրահանգով, հերթական անգամ խախտելով իրիրավասության սահմանները, ասուլիս հրավիրեց: Youtube-ում տեղադրված տեսանյութում տեսնում ենք, թե Օսկանյանն ինչ ջանքեր է գործադրում` իշխանությունների դեմքը փրկելու ուղղությամբ.
«Ես կարող եմ փոխանցել այն, ինչ որ նախագահն ինձ ասել է առ այն, որ եթե իրավիճակը սրվի, շարունակվեն այդոտնձգությունները` նախագահը ստիպված կլինի իր ցանկությանը դեմ իսկապես հայտարարել հատուկ իրավիճակՀայաստանում: …Սա իններորդ օրն է արդեն, ինը օր անընդհատ հավաքներ են եղել տարբեր չափերի, մարդիկ վրանների տակ գիշերներ են անցկացրել Օպերայի հրապարակում, և այդ բոլորի նկատմամբ ակնհայտ հանդուրժողականություն է դրսևորվել:
Այնպես որ, նման ոտնձգություններն այս բոլորին նոր որակ են հաղորդում, բայց դրա արձագանքը, հակազդեցությունը` որ պահին ինչ կլինի, ես դժվարանում եմ ասել, դա միայն իրավապահ մարմինները կարող են գնահատել:
Բայց նախագահի ցանկությունը ես ասացի` ուժ չկիրառել, առաջին օրվանից դա է եղել, և եթե իրավիճակը շարունակիսրվել` արդեն օրենքի շրջանակներում, Սահմանադրության շրջանակներում, կարծում եմ, համապատասխան քայլերկարվեն` հանրապետության ներսում անվտանգությունը ապահովելու համար»:
Թե ինչո՞ւ էր նախագահական նստավայրում հրավիրել ասուլիս և որոշել կիսվել լրագրողների հետ իրմտահոգություններով` նա նույն ասուլիսում պարզաբանեց. «Երբ ինձ առաջարկվեց այս մամուլի ասուլիսը անենք, ես համաձայնվեցի անել, որպեսզի նման քաղաքական հայտարարություններ անեմ:
Ես ինֆորմացիայի տիրապետող անձը չեմ` ոստիկանության, առողջապահության, բայց ես քաղաքական պահն եմ զգում, և ես իսկապես համարձակություն վերցրեցի կամերաների առաջ կանգնել և ասել, որ ես զգում եմ, որ կրիտիկական պահ է:Եթե այս պահին լինում է ճիշտ կողմնորոշում` մենք շահում ենք»:
Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ ,մաքրելուց, նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երևանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ նշանառու կրակբացելուց, 10 անմեղ քաղաքացիների սպանելուց հետո` Երևան քաղաքում մարտի 1-ից 20 օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց:
Այս պահից սկսած` իշխանությունների հակասահմանադրական գործողությունները արդարացնելու հարցում նույնպեսառանձնացավ հենց Վ.Օսկանյանը, ով նախօրոք տեղյակ էր թե՛ Օպերայի հրապարակը «ցուցարարներից մաքրելու» օպերացիային, թե՛ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս բոլոր գործողություններին: Շեշտենք, որ այդ օրերին Ռ.Քոչարյանի գլխավորությամբ գործել է շտաբ, որում ներգրավված է եղել նաև Վ.Օսկանյանը:
Պատահական չէին հենց մարտի 1-ին Օսկանյանի զինակցի` օգնական Սալբի Ղազարյանի «բացատրությունները» օտարերկրյա ԶԼՄ-ներին: CNN-ի կայքում մարտի 1-ին տեղադրված հրապարակման մեջ , այսինքն` ճիշտ այն օրը, երբ նույնիսկ իրավապահները դեռ չէին հասցրել իրենց գնահատականների համար համարժեք իրավական-օրինական հիմք ապահովել, Ս.Ղազարյանն, իր վրա վերցնելով իրավապահ մարմինների գործառույթները, արդեն «բացատրում էր», թե ինչու է Երևանում արտակարգ դրություն հայտարարվել:
Այսպես` ոչ ավել-ոչ պակաս Օսկանյանի զինակիցը նշել է, թե` իշխանությունները համոզված են եղել, որ ցուցարարները զինված են և ըստ նրա` «պարզվել էր, որ իշխանությունները իրավացի էին»: Հիշեցնենք, որ չնայած գործադրված բոլորջանքերին, իշխանություններն այդպես էլ չկարողացան Օպերայի հրապարակին կից տարածքում «հայտնաբերված» զենքըվերագրել որևէ ցուցարարի:
Մարտի 4-ին Վ.Օսկանյանը ԱԳՆ-ում էր մամուլի ասուլիս հրավիրել: Ձայնագրությունն ամբողջությամբ տեղադրված է ԱԳՆ-ի կայքում: Ասուլիսի ներածական խոսքում ԱԳ նախարարն անմիջապես ներկայացնում է լրագրողներին ուղղվածգլխավոր մեսիջը.
«Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան շրջանում երեկ բավական լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերինկատմամբ: Սա տարբերվում է զինադադարի սովորական խախտումներից, որոնց մենք սովոր էինք երկար ժամանակ: Օգտագործված զինամթերքի և զինտեխնիկայի առումով սա էապես, որակապես տարբերվում է: Բավական լուրջոտնձգություն է: Այս պահի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է: Կան զոհեր: Հայկական կողմից գիտեմ, որվիրավոր կա, զոհի մասին Ադրբեջանը հայտարարել է` երկուսը, չեմ կարող, բնականաբար, հաստատել: Մենք ինչ-որ պահիմի դիրք կորցրել էինք, բայց կարող եմ ասել, որ մենք վերականգնել ենք նախկին դիրքերը: Մենք դատապարտում ենք, իհարկե, այս ոտնձգությունը, գտնում ենք, որ սա ադրբեջանական կողմից լուրջ շահարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակին»:
Նշենք, որ միջադեպից դեռ երկու-երեք օր առաջ ԱԳՆ-ում լուրեր էին տարածվում սահմանում հնարավոր բախումներիմասին, իսկ ավելի ուշ` Միքայել Հարությունյանի 0038 հայտնի հակասահմանադրական հրամանի ի հայտ գալուց հետո, ՀՀ իշխանությունները փորձ արեցին նշված հրամանը և դրանից բխող գործողությունները պայմանավորել և արդարացնել հենցայդ բախման հետ կապված քայլերով:
Այդ օրերին Ս.Սարգսյանը հայտարարում էր, թե հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն ևդատապարտում էր «գունավոր հեղափոխության» փորձերը, Օսկանյանն իր հերթին շարունակում էր շեֆին պաշտպանելուառաքելությունը:
Մարտի 13-ին հրավիրած ասուլիսում նա հայտարարում է. «Այս պահի դրությամբ մենք մի դիլեմայի առաջ ենք` երկրիկայունությունը, ժողովրդի անվտանգությունը և մեր ժողովրդավարական արժեքները, ազատությունները, հասարակության իրավունքները: ՀՀ նախագահը այս դիլեմայի առաջ է: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն միանշանակ չէ` ինքը պետք է կարողանա հավասարակշռել, և դա հեշտ գործ չէ: Եվ այս հավասարակշռության գործընթացում ինչքան երկարտևի սա, այնքան կտուժի հանրությունը, այնքան կտուժի Հայաստանը»:
Մարտի 17-ին Օսկանյանը, ելույթ ունենալով «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում կայացած քննարկմանը, արդեն վստահեցնում է. «Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»:
Մարտի 21-ին Օսկանյանը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված և Երևանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ:ԱԳՆ-ի մամլո ծառայության վկայությամբ, «հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվողքայլերը, ինչպես նաև վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը` բոլոր գործընթացները Սահմանադրության և օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ»:
Մարտի 28-ին Օսկանյանը «Ազատություն» ռ/կ-ին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում փաստում է, որ մարտի 1-իդեպքերը է ապես ազդել են Հայաստանի իմիջի վրա, ապա հարցին, թե արդյոք կմնա՞ նոր կառավարության կազմում, պատասխանում է. «Սպասենք վարչապետի նշանակմանը»:
Ապրիլի 11-ին, երբ արդեն Ս.Սարգսյանը պաշտոնապես ստանձնել էր նախագահի պաշտոնը, Օսկանյանը ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարում է. «Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագայինչի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլևս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի»: Սակայն դեպքերը զարգացան այլ ուղղությամբ` Վ.Օսկանյանի հույսերը հօդս ցնդեցին, մատուցած ծառայությունների դիմաց` նա մնաց խաղից դուրս վիճակում:
«Փոխհատուցում»` Ռ.Քոչարյանին անմնացորդ ծառայելու դիմաց
Վ.Օսկանյանը, ով տասնամյա իր իշխանավարման տարիներին «համեստ» պաշտոնյայի իմիջ էր ձեռք բերել, պարզվում է, Ռ.Քոչարյանի կողմից` իրեն մինչև վերջ ծառայելու համար հսկայական ունեցվածք է ստացել: Վ.Օսկանյանը հողատարածքունի Աշտարակի խճուղում գտնվող «Հայֆիլմ»-ի մերձակայքում, որտեղ շինարարական աշխատանքներ ենիրականացվում. այստեղ կառուցվում է բնակելի թաղամաս` օտարերկրացիների համար:
Վ.Օսկանյանին է պատկանում նաև Մոնումենտում գտնվող մի էլիտար շենք: Ինչպես նկատում ենք, Ռ.Քոչարյանի իշխանության հիմնասյուներից մեկը` Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանին անմնացորդ ծառայելու դիմաց` մյուս պաշտոնյաներից ոչ պակաս է օգտվել իշխանության կերակրատաշտից:
Ահա իրական Վ.Օսկանյանը` այն միջին թվաբանական ամերիկաբնակ սիրիահայ էմիգրանտը, ով մինչ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթները լսելը, նույնիսկ տեղյակ չէր, թե ինչ է նշանակում «Ավգյան ախոռներ», ով ժամանակին նույնիսկ չէր հանդգնի երազել նույն ԱՄՆ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ նույն սրահում հայտնվել, ով,բախտի բերմամբ ստանալով նորանկախ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյայի կարգավիճակ ևհայտնվելով ցանկացած այլ պարագայում իր համար անհասանելի բարձունքի, հեշտությամբ խոնարհվում է բիրտ ուժի դիմաց, հոկտեմբերի 27-ից հետո արագ կողմնորոշվում է, հետագայում թաթախում է ձեռքերը մարտի 1-ի տասը զոհերիարյան մեջ` մի խումբ հանցագործների նեղ անձնական շահերը վեր դասելով Հայաստանի շահից, դավաճանում է հայ ժողովրդին և դրանով բացահայտում Հայաստանին իր «նվիրվածության» իրական բովանդակությունը:









































