Իտալական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` «Լացիո»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան, ում գլխավորությամբ թիմը պայքարում է Իտալիայի ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը` անկախ վերջին հանդիպումների արդյունքներից:
Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի 45-ամյա մասնագետ Ջանֆրանկո Ձոլան:
Դեռևս մրցաշրջանի ընթացքում Ռեյան ցանկություն էր հայտնել լքելու «Լացիո»-ն, սակայն ակումբի ղեկավարության խնդրանքով որոշում է կայացրել մարզել թիմը մինչև մրցաշրջանի ավարտը:







































