Ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը այլևս չի մտնում «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պլանների մեջ: Ինչպես հաղորդում են իտալական թերթերը, ֆրանսիացին չի գոհացրել մարզչին իր խաղով: Նշվում է, որ եթե Ալեգրին մնա գլխավոր մարզչի պաշտոնում, ապա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մեքսեսի տրանսֆերը կվաճառվի:
«Միլան»-ի կազմում Մեքսեսը 2011թ.-ից է հանդես գալիս. մինչ այդ նա 7 տարի խաղացել է «Ռոմա»-ում:






































