Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ պատրաստ է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ ցուցադրական խաղ անցկացնել Բելգրադում: Իհարկե, եթե աշխարհի առաջին ռակետը ցանկություն հայտնի:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նովակին, որ ընդունել է «Սանտիագո Բեռնաբեո»-ում ցուցադրական խաղ անցկացնելու իմ առաջարկը: Գնահատում եմ նրա քայլը:
Բնականաբար, ես մեծ հաճույքով կհանդիպեի Ջոկովիչի հետ նաև Բելգրադում»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերել են Նադալին:









































