Wednesday, 10 06 2026
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Կուզեի՞ք` Արմավիրում կանեփ աճեցնեիք և ոստիկան բարեկամ ունենայիք

Այդպես էլ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Սերոբ Վարդանյանի փեշն է վառված, ու երևի թե այդ հանգամանքն էլ հաշվի առնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ-ի ոստիկանները 2009-ի հոկտեմբերի 15-ին ներխուժել են նրանց բնակարան, Սերոբի կնոջը` արմատներով գերմանուհի Լուսինե Մնացականյանին բռնությամբ մեկուսացրել են տան սենյակներից մեկում, իսկ Սերոբ Մնացականյանին թույլ չտալով տեղից շարժվել, առանց խուզարկության թույլտվության ու առանց ընթերակաների` խուզարկություն արել բնակարանում, հետագայում էլ բռնություն գործադրելով 7 տարվա պատժաչափ «դասավորել» նրա համար:

Եվ ահա գործի նյութերից տեղեկանում ենք, որ Ս.Մնացականյանը 2009թ.-ին իր տնամերձ հողամասում աճեցրել է «Կանեփի» բույս (Արմավիրի ոստիկանների համար կանեփը հավանաբար փող սարքելու անսպառ աղբյուր է, դրա համար են այն մեծատառով նշել), որից իր գործածման համար ապօրինի պատրաստել և պահել է առանձնապես խոշոր չափի` 2838,8 գրամ քաշով չորացրած «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Գործով մյուս ամբաստանյալ «Սան» տաքսի ծառայության վարորդ, Երևանի բնակիչ Աշոտ Մշեցյանը, 2008թ.-ին ծանոթացել է Սերոբ Վարդանյանի հետ, և երբ Արմավիրի մարզի Հայկաշեն կամ հարակից գյուղեր գնացող ուղևոր է ունեցել, երբեմն այցելել է Ս.Վարդանյանին: 2009թ. հոկտեմբերի սկզբին, Ա.Մշեցյանը հերթական անգամ այցելել է Ս.Վարդանյանի տուն և տեղեկանալով, որ վերջինս կանեփի բույսից պատրաստած թմրամիջոց ունի, խնդրել է իրեն տալ: Սերոբն էլ տվել է, որ նա օգտագործի: Իսկ հոկտեմբերի 14-ի երեկոյան, Երևանում, գործով վկաներ Գեորգի Օհանյանը և Դավիթ Համբարձումյանը Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ հանդիպել են վերջինիս ծանոթ Աշոտ Մշեցյանին և զրույցի բռնվել նրա հետ, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել:

Ա.Մշեցյանը Դավիթին ու Գեորգիին հայտնել է, որ Հայկաշենում էդ գործով զբաղվող ծանոթ ունի, ու միասին Աշոտի տաքսիով գնացել են Սերոբի տուն: Վերջինս Աշոտին թմրամիջոց է հյուրասիրել ու տվել 10,85 գրամ քաշով չորացրած մարիխուանա` փաթեթավորված երկու փաթեթով: Աշոտը դրանք տեղավորել է իր մեքենայում և պիջակի գրպանում, ու նաև հյուրասիրել մեքենայում սպասող Դավիթին և Գեորգիին, իսկ երբ շարժվել են դեպի Երևան, նույն մարզի ոստիկանները կանգնեցրել են մեքենան և Աշոտին թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկել Վաղարշապատի ոստիկանություն: Իսկ հաջորդ օրն արդեն Սերոբ Վարդանյանի տուն են ներխուժել ոստիկանության աշխատակիցները և իբր թմրանյութ հայտնաբերել:

Իհարկե Աշոտը դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ինքը Սերոբի դեմ ցուցմունք է տվել բռնությունների ազդեցության տակ և հրաժարվել նախաքննական ցուցմունքներից: Սակայն դա չի խանգարել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Վ.Խալաթյանի, հալած յուղի տեղ ընդունի մեղադրանքը և 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտի Աշոտ Մշեցյանին` առանց իրացնելու նպատակի, կրկնակի անգամ թմրանյութ շրջանառության մեջ դնելու համար, իսկ Սերոբ Վարդանյանին` 7 տարվա ազատազրկման` վերոնշյալ, ինչպես նաև իրացման նպատակով խոշոր չափի թմրանյութ շրջանառության մեջ դնելու համար:

Ի դեպ, երկու ամբաստանյալներն էլ մասամբ են ընդունել մեղադրանքը` միայն օգտագործելու պահով: Մինչդեռ, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Սերոբ Վարդանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է բեկանվի և իր պաշտպանյալի մասով վարույթը պետք է կարճվի, քանի որ դատավճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, անտեսվել են մեղադրյալ Ս.Վարդանյանի և նրա կնոջ` Լուսինե Մնացականյանի նկատմամբ գործադրված բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստերը, որոնք էականորեն ազդել են գործի ելքի վրա, մեղադրյալ Ս.Վարդանյանին դատապարտող դատական ակտը կայացվել է քրեական հետապնդման իրականացումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում: Անթույլատրելի ապացույցներից են հատկապես վկաների և ընթերակաների ցուցմունքները. նրանց նախաքննական և դատաքննական ցուցմունքները էականորեն տարբերվում են միմյանցից: Վկաներից և ընթերականերից ոմանք նախաքննական ցուցմունք չեն տվել, պարզապես ստորագրել են քննիչի տված թղթի տակ` առանց ծանոթանալու:

Վկա Գրիշա Եղշատյանը դատարանում հայտնել է, որ քննիչն իրենց տուն է այցելել երեկոյան ուշ ժամի, 23.00-ի սահմաններում, ինքը եղել է հիվանդ, անկողնային վիճակում, բարձր ջերմությամբ և առանց հասկանալու, թե ինչ է ստորագրում, կատարել է քննիչի պահանջը: Մինչդեռ վերջինս վկայի հարցաքննության այլ ժամ է նշել գործի փաստաթղթում: Եղշատյանը նաև հայտնել է, որ Վարդանյանի տանը առգրավված նյութի կշռելուն չի մասնակցել, երբ տեղ է հասել` Վարդանյանի «տունն արդեն տակնուվրա արված է եղել»:

Իսկ վկա Գայանե Մարտիրոսյանը հայտնել է, որ նախաքննական ցուցմունքում «ահագին սխալ բան կա» և, որ իր ներկայանալու պահին առգրավված թմրանյութն «արդեն կնիքած և փաթեթավորված էր»: Այսինքն` Ս.Վարդանյանի բնակարանի զննության` երկու արձանագրությունները կազմվել են առանց ընթերակաների: Դրանցից մեկում բնակարանի զննության կատարման ժամը չի արձանագրվել, իսկ մյուսի մեջ որպես զննության ժամ (պարզ չէ` սկզբի՞, թե՞ ավարտի) նշված է 10.15: Իսկ քննիչ Ղազարյանը զեկուցագրով ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետին հայտնել է, որ տունը զննել է ժամը 12.00-ին: Այսինքն` հետաքննության մարմինը թույլ է տվել անօրինություն` գործի խիստ հաշվառման փաստաթղթերը պահել է առանց սահմանված կարգը պահպանելու:

Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Ս.Վարդանյանը և նրա կինը` Լուսինե Մնացականյանը նախաքննության և դատաքննության ընթացքում բազմիցս բարձրաձայնել են, որ Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրենց ենթարկել են բռնության, ծեծի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ս.Վարդանյանը այդ մասին 2010-ի փետրվարի 12-ին դիմում է ներկայացրել ՀՔԾ պետին, սակայն այս դիմումը ուղարկվել է ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունք, որի աշխատակիցները գնացել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի մոտ` հարցրել, դուք ծեծե՞լ եք Սերոբ Վարդանյանին և Աշոտ Մշեցյանին, պետն ու աշխատակիցներն էլ ասել են` ոչ, ու քրեական գործի հարուցումը մերժվել է:

Իսկ ծեծվողներին դատաբժշկի մոտ են ուղարկել ծեծից 52 օր անց, երբ հետքերը գրեթե անհետացած են եղել: Այսինքն` քննչական մարմինն անգործություն է դրսևորել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Անորոշ է նաև փորձաքննության ներկայացված թմրանյութերի փաթեթների թիվը, իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ երկու որոշումներից մեկում նշված է 7 փաթեթ, մյուսում` 5: Պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և միջնորդել դադարեցնել քրեական հետապնդումը իր պաշտպանյալի նկատմամբ, և եթե դա էլ չօգնի` Սերոբի կինը բողոքի ակցիա է սկսելու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում