Այսօր իսպանացիները պատվում են իրենց մայրաքաղաքը` տոնում են Մադրիդի օրը։
Մադրիդը ոչ միայն մայրաքաղաք է, այլև Իսպանիայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև նույնանուն նահանգի վարչական կենտրոնն ու ինքնավար համայնք:
Ի տարբերություն մյուս եվրոպական քաղաքների` Մադրիդը բավական ուշ է հիմնադրվել: Այս մասին հաղորդում է Calend-ը: Համաձայն աղբյուրների մեծ մասի` արաբ էմիր Մուհամեդ 1-ինի գահակալության ժամանակ 9-րդ դարում կառուցվել է Մաջերիտ ամրոցը` քրիստոնյաների հարձակումներից պաշտպանվելու նպատակով: Ժամանակի հետ այն մեծացել է ու ստացել քաղաքի կարգավիճակ:
Այսօր Մադրիդը Եվրոպայի և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է:
Քաղաքի պատմական կենտրոնն է Սենտրոն, որտեղ տեղակայված են քաղաքի տեսարժան վայրերը` Պուերտա դել Սոլ հրապարակը, քաղաքի գլխավոր Պլասա Մայոր հրապարակը, Սիբելիս շատրվանը, թագավորական պալատը, տաճարը և այլն:








































