Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է իր կարծիքը «Ոսկե գնդակ»-ի հնարավոր դափնեկրի մասին: Իսկ մրցանակին հավակնում են Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
««Ոսկե Գնդակ»-ը նվաճում է նա, ում թիմը հաղթող է ճանաչվում Չեմպիոնների Լիգայում կամ որևէ այլ հեղինակավոր առաջնությունում: Քրիշտիանուն և Մեսսին այսօրվա դրությամբ լավագույններն են աշխարհում: «Ոսկե Գնդակ»-ը կնվաճի նա, ով ավելի արդյունավետ ֆուտբոլիստ կհամարվի»,- ասել է Մոուրինյոն՝ պատասխանելով իսպանացի լրագրողների հարցերին:






































