Աշխարհում հայտնի պոռնոարքա Ռոկկո Սիֆֆերդին Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջիջի Բուֆֆոնին առաջարկել է ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո դառնալ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ:
Առաջարկի համար հիմք է հանդիսացել Բուֆֆոնի կնոջ՝ նախկինում ֆոտոմոդել, իսկ հիմա երկու երեխաների մայր Ալյոնայի՝ կանանց համար նախատեսված ամսագրերից մեկին տրված հարցազրույցը: Ալյոնան ասել էր, որ իր ամուսինն անկողնում կգերազանցի նույնիսկ Սիֆֆերդիին, ով նախկինում եղել է պոռնոդերասան, ապա նոր ստեղծել է իր սեփական կինոստուդիան: Սիֆֆերդին չէր կարող այսպիսի հայտարարությունը անպատասխան թողնել.
«Հնարավոր է, որ նա անկողնում ինձնից լավն է, սակայն առաջին հայացքից երեխայի է նման: Բայց դա դեռ տեսախցիկի առաջ ցույց տալու կարողություն է հարկավոր: Ամեն դեպքում ես առաջարկ ունեմ. կարիերայի ավարտից հետո թող գա և աշխատի ինձ մոտ: Ինձ պետք են իսկական տղամարդիկ»:
Բուֆֆոնը դեռևս չի պատասխանել այս առաջարկին: