«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ակումբի սպորտային տնօրեն Զիդանին հեռացնել ակումբի ղեկավարության կազմից: Այսպիսի լուրեր է տարածել լրագրող Խոսե Ռոման Դե Լա Մորենան:
«Կան հաղորդագրություններ, որ Զիդանը ոչինչ չի անում, իսկ Մոուրինյոն փնտրում է «վատ» մրցավարների դեմ պայքարող մեկին»,- ասել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Զիդանը երեք տարի առաջ էր վերադարձել ակումբ` նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականի դերում, սակայն Մոուրինոյի նշանակումից հետո ավելի մոտ էր կանգնել թիմին:









































