Greenpeace միջազգային կազմակերպության 20 ակտիվիստներ երեքշաբթի իրենց շղթայակապել են Royal Dutch Shell նավթային ընկերությանը պատկանող սառցահատ նավին, որը կանգնած է Հելսինկիի նավահանգստում: Bloomberg գործակալության փոխանցմամբ` ակտիվիստներն այս կերպ փորձել են խանգարել Ալյասկայի ափերի մոտ ընկերության նավթարդյունահանման նախագծին:
Shell –ը Nordica սառցանավը վարձակալել է Ֆինլանդիայի կառավարությունից` մասնակցելու արկտիկական հանքավայրերի մշակմանը:
«Նավթային ընկերությունները հիանալի գիտեն, որ Ալյասկայում նավթի արտահոսքի հետևանքով շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցվի»,- ասվում է «կանաչների» հայտարարության մեջ:
Shell –ի և ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները հանքավայրերի մշակման անվտանգությունն ապահովելու համար:
2005թ.- ից Shell –ը Արկտիկայում նավթահորերի մշակման համար ծախսել է ավելի քան 4 միլիարդ դոլար:











































