Գվարդիոլայի ազդեցությունը «Բարսելոնա»-ի վրա չորս տարվա ընթացքում այնքան մեծ է եղել, որ ամեն երկրպագու յուրովի է հասկանում այն:
Առաջինների համար դա «սուտ 9 համար»-ն է. Լիոնել Մեսսիի տեղափոխությունը՝ հետքաշված կենտրոնական հարձակվողի դիրք: Դրա շնորհիվ Մեսսին կարողացավ խաբել ոչ միայն հակառակորդի պաշտպաններին, այլև կիսապաշտպաններին, և թիմը սկսեց այնքան գոլեր խփել, ինչքան շատ քչերն են խփել ընդհանրապես պատմության ընթացքում:
Երկրորդների համար դա երեք պաշտպանով խաղալու ռիսկին գնալն է, ինչը շատացնում էր կենտրոնում խաղացողների թիմը և գոլային պահերի քանակը: Ինչպես նաև չորս հարձակվողի առկայությունն էր ապահով, ինչը շատ երկար կհիշվի ֆուտբոլային ռոմանտիկների մոտ:
Երրորդների համար դա մեծագույն հաղթանակներն են Պեպի տարիներին: Չեմպիոնների Լիգայի հռոմեական եզրափակիչը ցույց տվեց «Բարսելոնա»-ի ամրությունը, որը կարողացավ վնասվածքների և որակազրկումների հետ մեկտեղ «Ման. Յունայթեդ»-ին զրկել գնդակից:
Այդ հաղթանակը թույլ տվեց թիմին գնալ Աբու-Դաբի՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, որտեղ հաղթանակից հետո Գուրադիոլան լացում էր հենց դաշտում: Շատերի մոտ հենց դա էլ կհիշվի Գուարդիոլայի ժամանակաշրջանից:
Բայց միգուցե «Ուեմբլի»-ի՞ն: 2011թ.-ին նույն «Յունայթեդ»-ի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակից հետո շատ գործող և նախկին ֆուտբոլիստներ, ֆուտբոլային մասնագետներ «Բարսելոնա»-ն համարեցին պատմության մեջ լավագույն թիմը:
Գուրադիոլան գերեց մեզ իր պայծառատեսության, գործնական էթիկայով, երիտասարդների նկատմամբ հավատով, ինչպես նաև մասնավոր խաղերին իդեալական պատրաստվածությամբ: Անցյալ տարի «Բարսելոնա»-ի նախկին ավագը ստացավ Կատալոնիայի Ոսկե մեդալ սպորտում ունեցած ավանդի համար: Պարգևատրման ժամանակ Գուրադիոլան շնորհակալություն հայտեց սկաուտներին և վիդեոների հետ աշխատողներին և խոստովանեց, որ իրեն այնքան չի ուրախացրել հաղթանակը, ինչքան այն գիտակցման ընկալումը, թե ինչի շնորհիվ է իր թիմը հաղթելու իր մրցակիցներին:
Եվ երբ այդ լույսը մարեց, Գուարդիոլան ստիպված էր դանդաղեցնել տեմպը, որը նրան այդքան փառք էր բերել: Սակայն ոչ այնքան հաղթանակներն ու տիտղոսներն են կարևոր, որքան այն ազդեցությունը, որը նա ունեցել է եվրոպական ֆուտբոլի վրա:
Օրինակների համար հեռու գնալ պետք է չէ: Անգլիայում օրինակ այդպիսի թիմերից են «Ուիգան»-ը և «Սուոնսի»-ն, որոնց համար գնդակը իրենց իսկական ընկերն է:
Լա Լիգայում Մարսելո Բիելսան «Ատլետիկ»-ը դուրս բերեց Արքայական գավաթի և Եվրոպայի Լիգայի գավաթի եզրափակիչներ հենց կատալոնական ակումբի խաղաոճի նման խաղով:
Այնպիսի տպավորություն է, որ մարզիչները և սկաուտները, երիտասարդները և ծնողները, մասնագետները և սիրողական մարզիկները ձգտում են կրկնօրինակել «Բարսելոնա»-ի ոճը: Գուարդիոլայի ոճը:
Եթե չհաշվենք Գուարդիոլայի հաղթանակները չորրորդ դիվիզիոնում, ապա նա հաղթել է 13 տիտղոս: Կարելի է արդյո՞ք թողնել ավելի հարուստ ժառանգություն, քան միլինոնանոց երկրպագուների բանակի սերն ու հարգանքը:
Եվ համենայնդեպս մենք հուսանք, որ նա մեզ չի ասում «Հաջողություն», այլ ասում է «Ցտեսություն»: Ռաուլ Գոնսալեսը, լինելով մադրիդիստ, պետք է որ թշնամի լիներ Գուարդիոլային, սակայն նա Պեպի մասին ասել է.«Այնպիսի մարդիկ, ինչպիսին է Պեպ Գուարդիոլան, պետք են ֆուտբոլին»:
Ձեզ բարի հանգիստ, պարո՛ն Գուարդիոլա, բայց շուտ վերադարձեք:









































