Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հայազգի «Սունդուկը» կապ ունի օրենքով գող Դեդ Հասանի և հայ աստղագուշակների հե՞տ

Մոսկվայում 900 հազար դոլար կաշառք ստանալու կասկածանքով օրերս կալանավորվել էր ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակից, գնդապետ Էդուարդ Սանդրուկյանը, ով պատրաստվում էր աշխատանքի անցնել արդարադատության նախարարությունում: Որոշ տվյալներով, պայմանավորված գումարը պետք է կազմեր 6 մլն դոլար: ԶԼՄ-ների տեղեկություններով` Սանդրուկյանն այնքան հարուստ է, որ վաստակել է Սունդուկ մականունը: Նրան նաև Ալքիմիկոս են անվանում` մաքսավորներին խաբելու հմտության համար:

2010թ.-ին The Moscow Post թերթում լույս տեսավ մի հսկայական հոդված` «Մաքսանենգությունը և կաշառակերությունը ոչնչացրել են ՌԴ ՆԳՆ տրանսպորտային ոստիկանությունը» վերնագրով: Հոդվածի հեղինակը` հղում անելով Բուրյատիայի ՆԳՆ էքս-ղեկավար Վիկտոր Սյուսյուրային և այլ աղբյուրներին, պատմում էր աներևակայելի բաների մասին: Իբր մաքսանենգությանը օժանդակելու կասկածանքով 2009-ին կալանավորված Սյունսյուրան անդամակցում էր մի հանցավոր խմբավորման, որը կոչվում էր «ՌԴ ՆԳՆ տրանսպորտում հասարակական կարգի ապահովման դեպարտամենտ /ԴՕՊՏ/»: Նա բանդայի անդամ է դարձել, երբ գլխավորում էր ՆԳ Ազովո-Չեռնոմորյան ջրային տրասնպորտի հասարակական կարգի պահպանման կառույցը:

Թերթը գրում էր, թե իբր ԴՕՊՏ-ը բանդայի է վերածվել 2001-2002թթ, երբ այդ ստորաբաժանումը ղեկավարում էր գեներալ Վյաչեսլավ Զախարենկովը, իսկ ՆԳ օդային և ջրային տրանսպորտի վարչության պետ նշանակվեց գեներալ Ալեքսեյ Բլիզնյուկովը: Թերթի տեղեկություններով, ոստիկանները սերտ կապեր էին պահպանում Ռուսաստանի հարավային էթնիկ հանցավոր խմբավորումների հետ, ինչպես նաև` արտերկրի գաղթօջախների /մասնավորապես` հայկական/: Նրանք կապը պահում էին օրենքով գող Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հետ: ԴՕՊՏ-ի բոլոր ազնիվ աշխատակիցներին երկու տարվա ընթացքում «հնազանդեցնում» էին: Թերթի տվյալներով, «ոստիկանական բանդան» բառացիորեն արդյունաբերական մասշտաբներով զբաղվում էր ամենատարբեր իրերի մաքսանենգությամբ` սկսած չինական լայն սպառման ապրանքներից, անտառանյութից, վերջացրած թմրամիջոցներով ու «կենդանի ապրանքով» /մարդկանց ապօրինի տեղափոխմամբ/: Խմբավորումը նաև հարստացման այլ ուղիներ ուներ: Օրինակ, 2003-2006թթ. հանցախմբի վերնախավը հսկում էր Մոսկվայի օդակայանների Դյութի-ֆրի խանութների ցանցը, բեռնման և բեռնաթափման համալիրները և այլն: Ընդ որում, այդ կառույցների տերերից շատերը կամ մահանում էին կամ անհետ կորում:

2010-ի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «լուծեց խնդիրը»` կառույցը ԴՕՊՏ-ից վերափոխելով ՌԴ ՆԳՆ Տրանսպորտի գլխավոր վարչության: Զախարենկովը և Բլիզնյուկովն ազատվեցին պաշտոններից և, թերթի տվյալներով, մեկնեցին արտերկիր, իսկ Սյուսյուրան և բանդայի` փոքր տրամաչափի մի քանի անդամներ ենթարկվեցին քրեական պատասխանատվության:

Թերթում շատ համոզիչ էր այդ ամենը գրված, սակայն 2001-ի մարտին «Комсомольской правда» թերթում հայտնվեց դրա հերքումը: «Դա ինչ-որ մեկի սադրանքն է. իմ պաշտպանյալը հարցազրույց չի տվել: Համենայնդեպս նա ինձ ասում է, որ լրագրողների հետ ինքը չի շփվել»,-հայտարարեց Սյունսյուրայի պաշտպան Յուրի Կորոտչենկոն: Իսկ արդեն կազմալուծված կառույցի անդամներից մեկը, ով այն ժամանակ հրաժարվել էր մասնակցել հանցավոր գործունեությանը և ազատվել աշխատանքից, բանդայի վերաբերյալ հոդվածի հրակապարակումը որակեց որպես մաքսանենգների նախաձեռնություն, որոնց նպատակը տրանսպորտային ոստիկանությանը սևացնելն է: Սակայն վերջինս չէր ժխտել հոդվածում նշված որոշ փաստեր:

Թե նրանցից ով էր ցանկանում լոբբինգ անել մաքսանենգների հետաքրքրությունները` The Moscow Post -ը, թե տրանսպորտային ոստիկանությունը, այժմ պարզել արդեն հնարավոր չէ: Բայց 2011-ին դա արդեն էական չէր. Մեդվեդևի որոշմամբ քրեական օրենսգրքի «ապրանքների մաքսանենգություն՚ հոդվածը ապաքրեականացվեց և օրենքով արգելված ապրանքների տեղափոխումը արդեն համարվեց վարչական իրավախախտում: Արդյունքում շատ մեծ արձագանք ունեցող գործեր փակվեցին, այդ թվում` Սյուսյուրայինը, իսկ այդ գործերը վարած քննիչներին և լուսաբանած լրագրողներին նույնիսկ փորձեցին դատի տալ, սակայն հայցերը մերժվեցին:

Իսկ ահա 2012 թ. ապրիլի 22-ին ձերբակալվեց հոդվածում հիշատկված «ոստիկանական բանդայի» անդամներից մի շատ կոլորիտային դերակատար: Դա արդարադատության գնդապետ Էդուարդ Սանդրուկյանն էր, ով ոչ վաղ անցյալում գլխավորում էր ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի /ՑՖՕ/ Տրանսպորտի վարչության քննչական վարչությունը, իսկ մոտ ապագայում սպասում էր ՌԴ Արդարադատության նախարարության կազմակերպման և վերահսկողության դեպարտամենտի պետի պաշտոնում նշանակմանը: «Коммерсантъ» –ի անանուն աղբյուրները հայտնում են, որ Սանդրուկյանը վերաատեստացիան անցել էր, սակայն պաշտոն չէր ստացել` գտնվելով կադրերի տրամադրության տակ: Այդ պատճառով Սանդրուկյանը որոշել էր ՆԳՆ-ից անցնել Արդարադատության նախարարություն: Հենց նույն այդ ժամանակահատվածում ՑՖՕ-ի Տրանսպորտի վարչությունը հայտարարեց.«Սանդրուկյանը չի անցել վերաատեստացիան և ազատվել է ՆԳՆ համակարգից»: «Известия»-ն էլ ավելացնում է, որ վերաատեստավորման մերժումը` կաշառակերության վերաբերյալ կասկածն է:

Մամուլի տվյալներով, կոլեգաները Սանդրուկյանին «Սունդուկ» և «Ալքիմիկոս» են անվանում: Առաջին մականունը նրան է կպել մեծ հարստություն ունենալու պատճառով, իսկ երկրորդը` այն բանի պատճառով, որ, ոչ հավաստի տեղեկություններով, ԴՕՊՏ-ում աշխատելու ժամանակ Մաքսատանը շատ հմտորեն ադամանդները «վերածում էր» ապակիների, պլատինը` կապարի, թմրամիջոցները` լվացքի փոշու: Սանդրուկյանը ևս մեկ հետաքրքիր գիծ ունի` Հայաստանից տեղափոխված 5 «անձնական» աստղագուշակների հետ խորհրդակցելու սովորություն: Սյուսյուրայի գործով գնդապետն անցնում էր որպես վկա: Այժմ Սանդրուկյանին կասկածում են կաշառք վերցնելու մեջ` ինչ-որ ծառայությունների համար, որոնք սակայն նա չի կարողացել մատուցել /դա որակվում է որպես խարդախություն/: Պաշտոնապես հայտարարվել է, որ նա ձերբակալվել է 900 հազար դոլար գումար ստանալու մեջ: Ոչ պաշտոնական տվյալներով, դա ընդամենը մի մասն է, իսկ կաշառքի ամբողջ չափը պետք է կազմեր 6 միլիոն դոլար: «Коммерсант »-ի տվյալներով, ՖՍԲ-ն ձերբակալել է Սանդրուկյանի նախկին տեղակալ Վադիմ Մյասիշևին, ով ներկայում աշխատում է ՆԳՆ Տեղեկատվական դեպարտամենտում: Նա բռնվել է վերը հիշատակված 900 հազար դոլարը` ձեռքին: Քննիչների կարծիքով, Մյասիշևն այն պետք է փոխանցեր նախկին պետին, և համոզել էին, որ նա իրենց հետ համագործակցի: և ապրիլի 22-ին Մյասիշևը հանդիպել էր Սանդրուկյանին` «Կրոկուս Սիթի Մոլլ» առևտրի կենտրոնում: Թեև փողերի փոխանցումը չգիտես ինչու` խափանվեց, սակայն Սանդրուկյանին, այնուամենայնիվ բռնեցին: Դրանից հետո Մյասիշևը ստորագրությամբ բաց թողնվեց:

Այժմ նրա գտնվելու վայրը շատ գաղտնի է պահվում, քանի որ տեղեկություններ հայտնվեցին, որ ինչ-որ քրեական հեղինակություններ նրան վերացնելու պատվեր են «ձևակերպել» քիլլերների մոտ: Երկու օր շարունակ ԶԼՄ-ները տեղյակ չէին Սանդրուկյանի կալանավորման մասին: Միայն ապրիլի 24-ին, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, ինֆորմացիան հասավ հանրությանը: Որոշ տվյալներով, Սանդրուկյանին հետապնդելու հարցը քննարկվել էր շատ հանգամանալից. հենց միայն նրան ձերբակալելու հարցը համաձայնեցնելու համար պահանջվել է 6 ժամ:

Life News-ի տվյալներով, գնդապետին հատուկ ջոկատայիններից և ԱԱԾ մարմիններից փորձել է տառացիորեն խլել Սանդրուկյանի 24-ամյա որդին` Սերգեյը, ով աշխատում է Մոսկվայի դատախազությունում: «Այդ երիտասարդը սլանում էր իր ընկերների հետ` կառավարական պետհամարանիշերի մեքենաներով` հատուկ օպերացիայի ակտիվ պահի սկսելուց րոպեներ անց»,-այդ մասին անանուն աղբյուրներն էին պատմել լրագրողներին: Սակայն քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները չէին տպավորվել դատախազական «կեղևազրկումից». նրանք վերցրել էին Սերգեյի փաստաթուղթը, պատռել և դեն նետել: Իսկ հաջորդ օրը` Սանդրուկյան-կրտսերին ազատել էին դատախազական աշխատանքից: Ոչ մի այլ աղբյուր այս տեղեկությունը դեռ չի հաստատել:

Սանդրուկյան-ավագն առայժմ կտրականապես ժխտում է իր մեղավորությունը` պնդելով, թե նույնիսկ չի հասկանում, թե ինչ հանցագործության մեջ են իրեն կասկածում: Կալանավորվածի պաշտպան Վլադիմիր Սերգեևը մեղադրում է քննչական մարմնին` սադրանքի մեջ: Ընդհանրապես «սադրանք» բառն այս պատմության հետ օգտագործվում է ոչ մեկ տարի, և արդեն հասկանալի չէ, թե ով է ում ինչի համար «սադրանքի» ենթարկում: Եթե ընթերցենք այն ողջ «կոմպրոմատը», որով ողողվել է մամուլը, կարելի է համոզվել մի բանում`շատ կասկածելի է, որ ՆԳՆ-ի գորգատակի կեղտի մասնակիցներից ինչ-որ մեկն ամբողջովին մաքուր և անմեղ մարդ լինի:

Թարգմանությունը` Է. Մարտիրոսյանի
ըստ Lenta.ru-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում