Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Ռուսական ԶԼՄ-ներում շարունակվում է Լիտվինենկոյի վարկաբեկման քարոզարշավը. The Independent

ՊԱԿ-ի (КГБ) նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի կինը նրա սպանությունից 6 տարի անց էլ սպասում է իր հարցերի պատասխաններին:

Ինչպես գրում է The Independent-ը, մարտին Մարինա Լիտվինենկոն գնացել էր Լոնդոնում ՌԴ դեսպանատուն` քվեարկելու Պուտինի դեմ:

«Նա օգտվել է ձայնի իրավունքից առաջին անգամ այն ժամանակից ի վեր, երբ 12 տարի առաջ նա և իր հանգուցյալ ամուսինը Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան էին խնդրել»,- գրել է հոդվածագիր Թիմ Ուոկերը:

Լիտվինենկոն խոստովանել է, որ իրեն ոգևորել են Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցերը: «Ես տեսնում եմ Սաշային (ընդդիմադիր շարժման մեջ): Ես գիտեմ, թե ինչ տենչով նա այս ամենին կվերաբերվեր, ինչ մեծ օգուտ կբերեին նրա գիտելիքները»,- պատմել է նա:

Հնարավոր է` Մարինա Լիտվինենկոյին մատչում չի տրամադրվի իր ամուսնու գործի հետաքննությանը, գրում է Ուոկերը:

Ալեքսանդրի մահից երկու տարի անց նրա ընկերները համոզում էին Մարինային խաչ քաշել քրեական հետաքննության վրա: «Նրանք ասում էին, որ արդարությունը երբեք չի հաղթանակի: Ես մնացել էի հետաքննիչների, որոնք չէին ցանկանում գործը հետաքննել, և իմ ընկերների, որոնք հավանության էին արժանացնում այդ գաղափարը, արանքում»,- ասել է նա: Ի վերջո, նա համարձակվել էր պահանջել հետաքննություն անցկացնել, սակայն ընդգծել է, որ փաստաբանի ծառայությունները բավական թանկ արժեն` 100-200 հազար ֆունտ ստերլինգ:

«Մի կողմից`ես ուզում եմ, որ հետաքննությունն սկսվի որքան հնարավոր է՝ արագ, մյուս կողմից` ես պետք է վստահ լինեմ, որ ի վիճակի եմ վճարել»,- նկատել է Մարինան:

«2006-ից սկսած` նա իր ամբողջ ուժերը ներդնում է իր հանգուցյալ ամուսնու` Litvinenko Justice հիմնադրամում, որը ղեկավարում է իր ընկեր Ալեքս Գոլդֆարբի հետ և դաստիարակում է Անատոլի որդուն»,- նշված է հոդվածում:

Մարինան ոչ մի անգամ չի վերադարձել Ռուսաստան: «Այնտեղ մինչ օրս ԶԼՄ-ներում շարունակվում է Ալեքսանդրի վարկաբեկման արշավը»,- նկատում է հոդվածագիրը:

ՊԱԿ-ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թ. նոյեմբերի 23-ին կյանքի 44-րդ տարում՝ բրիտանական քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո, Լոնդոնի հիվանդանոցում, ռադիոակտիվ պոլոնիում-210-ով թունավորման հետևանքով:

Նրա մահվանից հետո բրիտանական առողջության պահպանության գործակալության մասնագետները պնդում էին, որ վերջինիս օրգանիզմում հայտնաբերել են մեծ քանակությամբ պոլոնիում-210 ռադիոակտիվ տարր:

«Լիտվինենկոյի գործով» հիմնական մեղադրող է համարվում Անդրեյ Լուգովոյը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում