Ինչպես տեղեկացնում է MIGnews.com-ը, 103 տարեկանում մահացել է Ուգանդայի բնակիչ Ջեք Կիգոնգոն: Իր երկարատև կյանքի ընթացքում նա հասցրել է դառնալ 158 երեխաների հայր: Նա 500 թոռների պապ էր:
Կիգոնգոն իր երեխաներին ունեցել է 20 կանանցից: Նրա մահվան պահին կանացից 11-ը ողջ են եղել:
Ուգանդայի մամուլը 1997 թվականին անդրադարձել էր Կիգոնգոյի բազմանդամ ընտանիքին, երբ նա դեռ 88 տարեկան էր: Այդ ժամանակ նա դեռ 150 երեխա ուներ: Հոդվածը տպագրվել էր նրա 18-րդ ամուսնության առիթով:
Կիգոնգոյի ամենամեծ որդին՝ 60, իսկ կրտսերը 15 տարեկան է:










































