Վրաստանում Կովկասի Մկինվարցվերի գագաթը բարձրանալու ժամանակ զոհվել է թուրք լեռնագնաց: Грузия-online-ի հաղորդմամբ, լեռնագնացը հետ է մնացել 4 հոգանոց խմբից, և հետագայում գտնվել է նրա սառած դին: Զոհվածի ինքնության մասին տեղեկություն չի հաղորդվում: Մցխեթա-Մթիանեթի մարզի վարչակազմում հայտնել են, որ նման ողբերգական դեպքերի պատճառներից մեկն էլ այն է, որ լեռնագնացները հաճախ փրկարարներին չեն տեղեկացնում իրենց մտադրությունների մասին և տեղի բնակիչներից ուղեկցողներ չեն վերցնում: