Այսօր ամերիկյան դատարանը որոշում է կայացրել Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսնու` Բոբի Բրաունի համար նշանակել փորձաշրջան: Հիշեցնենք, որ Բրաունը ձերբակալվել էր մի քանի շաբաթ առաջ` մեքենան հարբած վիճակում վարելու համար, և նրան սպառնում էր մինչև 1,5 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Նշվում է, որ Բրաունն ընդունել է իր մեղքը, ինչի դիմաց նշանակվել է 36-ամսյա փորձաշրջան, ինչպես նաև ալկոհոլային կախվածությունից վերականգնվելու 90-ամսյա բուժում: