Սպիտակ տունը չի կարող փաստեր բերել` ապացուցելու իր աշխատակիցների մասնակցությունը սեքս-սկանդալին, ինչի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահները զրկվել էին աշխատանքից: Այս մասին, ինչպես հայտնում է Interfax գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի` Կոլումբիա այցի նախապատրաստական աշխատանքների ընթացքում գաղտնի ծառայության 12 աշխատակից և 11 զինծառայողներ Կարտախենի հյուրանոցներից մեկում զվարճացել էին մարմնավաճառների հետ:
Ինչպես հաղորդել է մարմնավաճառներից մեկը New York Times-ին, իր և գործակալներից մեկի միջև սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ առավոտյան իրեն խոստացած 800 դոլարի դիմաց փորձել են վճարել 30 դոլար: