NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում է «Քլիփփերս»-ի խաղացող Էրիկ Բլեդսոուի` «Նյու-Օրլեան»-ի հետ խաղում կատարած դանկը` Քրիս Փոլի հիանալի փոխանցումից հետո:
Հանդիպումն ավարտվել է 107:98 հաշվով` «Քլիփփերս»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քրիս Փոլը, ով վաստակել է 33 միավոր և կատարել 13 արդյունավետ փոխանցում:






































