Ցյուրիխում Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև ընթանում է 6 խաղից բաղկացած ընկերական մրցավեճ: Առաջին երկու պարտիաներից հետո Արոնյանն առջևում է 1.5:0.5 հաշվով: 3-րդ մրցավեճը տեղի կունենա ապրիլի 24-ին, իսկ սպիտակ ֆիգուրներով հանդես կգա ռուս գրոսմայստերը:
Հիշեցնենք, որ Արոնյանը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսուկում ունի 2820, իսկ Կրամնիկը` 2801 միավոր:
Ըստ մրցաշարի պայմանների` եթե խաղը տևում է 3 ժամից քիչ և ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, ապա խաղարկվում է լրացուցիչ պարիտիա` արագ շախմատի կանոններով, սակայն վերջինիս արդյունքը չի ներառվում ընդհանուր հաշվարկում:









































