«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում մեկնաբանել է շրջանառվող լուրերը` չեմպիոնի տիտղոսից զրկվելու դեպքում աշխատանքից ազատման մասին:
«Ես չեմ խուսափի հեռացվելուց` սկուդետտոն չնվաճելու դեպքում: Ակումբի ղեկավարների հետ գերազանց հարաբերություններ ունեմ: Կարծում եմ, գնահատվելու ժամկետը մրցաշրջանի ավարտն է: Ինձ դուր է գալիս ապրել ներկայով և հաճույք ստանալ ներկա դրությամբ շուրջս կատարվող իրադարձություններից:
Երեկ հանդիպում եմ ունեցել ակումբի նախագահ Բերլուսկոնիի հետ: Նա հանգիստ է և, ինչպես միշտ, մտերիմ թիմի հետ: Այսօր էլ մեզ այցելել է նրա դուստրը` Բարբարան: Իսկ այցելության եկած Գալիանին հիշեցրեց, որ ընդհամենը 1 միավորով ենք զիջում «Յուվենթուս»-ին»,- Ալեգրիին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:









































