Monday, 22 06 2026
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

«Ժառանգությունը» չի հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Վաղը` ապրիլի 24-ին, «Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավ չի իրականացնի, այլ ժամը 10-ին Ազատության հրապարակից կշարժվի Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ նախընտրական քարոզարշավի գնահատականը «Ժառանգությունը» կտա մայիսի 7-ին:

«Մինչ այդ մենք լծված ենք աշխատանքի: Ըստ երևույթին, ամբողջ այս ընթացքում նկատում ենք նաև խախտումներ, օրինակ՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերում առկա են կուսակցությունների, դրանց կարգախոսների պաստառներ, բացի այդ՝ տարբեր տեսակի բաժանումներ են իրականացվում»,- ասաց նա:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է «Ժառանգությունը», ի դեմս ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքների շուրջ անհամաձայնության, լարված հարաբերությունների մեջ ԲՀԿ-ի հետ, Հովհաննիսյանն ասաց.

«Մեզ համար կարևոր է, որ այս հարցում չլինեն անհատական կարծիքներ: Մենք ասել ենք, որ ոչ ժամավաճառության, ոչ էլ ձևական գործողությունների ժամանակ չունենք: «Ժառանգությունը» ի սկզբանե ներկայացրել է իր տեսակետն ու առաջարկները` ասելով, որ պատրաստ է միանալ շտաբի աշխատանքին»:

Հովհաննիսյանը հերքեց այն լուրերը, թե «Ժառանգությունն» օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

«Ոմանք փնտրում են քավության նոխազներ` ուրիշների միջոցով արդարանալու համար: Բայց ես ներում եմ բոլորին, ովքեր կեղծ ու անհիմն մեղադրանքներ են հնչեցնում իմ ու կուսակցության հասցեին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում