«Սիմփսոնները» մուլտիպլիկացիոն սերիալի ստեղծողները Fox Broadcasting Company-ի 25- ամյակին նվիրված թողարկման ժամանակ հրաժարվել են շնորհավորանքներ հղել հեռուստատեսային ցանցի լրատվական ալիքին՝ Fox –News-ին:
Ապրիլի 22-ին Fox Broadcasting-ի եթերում ցուցադրվել է սերիալի առաջին սերիան: Ցուցադրման ավարտին շնորհավորական գրություն է հայտնվել էկրանին. «Fox, շնորհավորում ենք 25-ամյակի առիթով: Մենք դեռ սիրում ենք Ձեզ, բացառությամբ Fox News-ի»:
«Սիմփսոնների» ստեղծողները մշտապես ծաղրում են Fox News-ին, որն ԱՄՆ-ում հայտնի է իր տեղեկատվական սխալներով: Նույնիսկ մի անգամ Fox News-ի հաղորդավար Բիլ Օրեյլին քննադատել էր «Սիմփսոնների» հեղինակներին, նրանց անվանել հիմարներ, որոնք կծում են իրենց կերակրող ձեռքը:
Fox հեռուստատեսային ցանցը մտնում է Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիակայսրության մեջ: «Սիմփսոնները» Fox –ի ամենահին սերիալներից է, եթերում է արդեն 23 տարի: