Եմենում ԱՄՆ դեսպանը կիրակի օրը ողջունել է վերջերս տեղի ունեցած ռազմական հարձակումները «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների դեմ, ովքեր, օգտվելով երկրի ներքաղաքական իրավիճակից, տարածքներ են գրավում հարավում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեսպան Ջերալդ Ֆեյերսթեինը Սանաայում լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է Եմենի ներքաղաքական իրավիճակով. շատ պաշտոնյաներ դեմ են նոր նախագահ Աբեդ Ռաբբե Մանսուր Հադիի կողմից առաջարկված բարեփոխումներին:
Եմենի բանակը խիստ պայքար է սկսել «Ալ-Քաիդա»-ի դեմ երկրի հարավում այն բանից հետո, երբ Հադին նախկին նախագահ Սալեհի հավատարիմներին փոխարինեց նոր պաշտոնյաներով: