Ֆլորիդա նահանգի նախկին ղեկավար Ջեբ Բուշը կմտածի առաջիկա նախագահական ընտրություններին որպես փոխնախագահի թեկնածու մասնակցելու մասին, եթե իրեն նման առաջարկ արվի: Այս մասին հաղորդում է ABC-ն:
«Կասկածում եմ, որ ինձ նման առաջարկով կդիմեն: Ես նույնիսկ չգիտեմ` կհամաձայնե՞մ դրան, թե՞ ոչ: Ես չեմ մասնակցել նախնական ընտրություններին հենց նույն պատճառով: Ես, իհարկե, փորձում եմ օգնել նրան (Հանրապետական կուսակցության թեկնածուին- խմբ.)՝ հաղթելու այս ընտրություններում»,- ասել է Ջորջ Բուշի կրտսեր եղբայրը:
Հիշեցնենք, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն համարվում է Միթ Ռոմնին:







































