Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը գերազանց է գնահատում իր թեկնածու Ֆրանսուա Հոլանդի արդյունքները, ով, սոցիոլոգների նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 28-29%-ը, հաղորդում է France Press գործակալությունը` հղում անելով կուսակցության առաջնորդներից մեկին`պատգամավոր Օրելի Ֆիլիպետիին:
Այդ կերպ Հոլանդը առաջ է անցնում գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից և նրա հետ դուրս է գալիս ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 6-ին:
«Դա շատ լավ է, շատ լավ արդյունք է առաջին փուլի համար»,- ասել է Ֆիլիպետին:
Գործող նախագահը, սոցիոլոգների տվյալներով, հավաքում է ձայների 24-26%-ը: France Press-ի տվյալներով` նրա ճամբարից մեկնաբանություններ դեռ չեն հնչել: Սարկոզին դարձել է Հինգերորդ հանրապետության առաջին նախագահը, ով առաջին փուլում չի կարողացել լինել առաջատար:
Առաջին պաշտոնական տվյալները կհրապարակվեն տեղական ժամանակով 20:00-ին` վերջին ընտրատարածքների փակումից հետո:











































