Դերասան Մեթ Դեյմոնը ցանկանում է համբուրվել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ: Համբույրը պետք է տևի երեք վայրկյան, և նրանք պետք է համբուրվեն առանց լեզվի օգտագործման:
Daily Mail-ը գրում է, որ նախկին նախագահը դերասանից նման պարգևի է արժանանում Աֆրիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ իր պայքարի համար:
Հաղորդվում է նաև, որ դերասանը կարծում է, որ գործող նախագահի համար Բուշի աշխատանքը պետք է օրինակ լինի:
41-ամյա դերասանը Atlantic-ին տված հարցազրույցում ասել է, որ Բուշի կատարած աշխատանքի համար նա կհամբուրեր նախկին նախագահի շրթունքները: