Marca հանդեսին տված հարցազրույցում «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի գծով նախագահ Էմիլյո Բուտրագենիոն վստահեցրել է, որ իր ակումբը արժանի է դառնալ Լա Լիգայի չեմպիոն:
«Իհարկե, դեռ մի քանի միավոր կխաղարկվի, սակայն մեր թիմը արժանի է դառնալ երկրի չեմպիոն: Մենք երկար ենք սպասել նման արդյունքի: Այժմ մենք ունենք մեծ առավելություն, որը մտադիր չենք զիջել: «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը մեր ակումբը հիանալի պաշտպանվեց` մրցակցին թույլ չտալով գրոհել: Չեմ կարող չառանձնացնել Օզիլի փոխանցումը երկրորդ գոլից առաջ: Այժմ մենք արժանիորեն կսպասենք մեր չեմպիոնական տիտղոսին»,- ասել է Բուտրագենիոն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 1:2 հաշվով:








































