The Daily Mail հանդեսը ներկայացնում է, որ «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան մոտ օրերս պայմանագիր կկնքի «Շանհայ Շենհուա» ակումբի հետ:
Չինական ակումբը Դրոգբային առաջարկում է 2 տարվա պայմանագիր, որը և ցանկանում է ֆուտբոլիստը: Նա պատրաստ է մնալ «Չելսի»-ում, եթե առաջարկեն նույն պայամանգիրը, սակայն «արիստոկրատների» ղեկավարությունը ցանկանում է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Դրոգբային:
Հիշեցնենք, որ Դրոգբայի ծառայություններով հետարքրքրված են նաև չինական մեկ այլ ակումբի՝ «Դալյան Աերբին»-ի ղեկավարները, որոնք պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել 3 տարվա պայմանագիր, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն ֆունտ:






































