Բասկետբոլի ազգային լիգայի Օրլանդո «Մեջիք» ակումբի կենտրոնական հարձակվող Դուայթ Հովարդը լուրջ վնասվածք է ստացել: The Los Angeles times հանդեսը պնդում է, որ բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղահրապարակ:
«Ես փորձում էի խաղալ, անտեսելով ցավերը, սակայն միայն խորացրի վնասվածքը: Վիրահատությունից հետո վերականգնողական մարզումներ կանցկացնեմ և 4 ամսից կկարողանամ վերադառնալ ընդհանուր թիմի մարզումներին», – ասել է Հովարդը:
Հիշեցնենք, որ Հովարդը կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Մեջիք»-ի կազմում անցկացրել է 54 հանդիպում: Բասկետբոլիստը մեկ խաղի համար միջինը վաստակել է 20.6 միավոր, տիրել է 14.5 անդրադարձի և կատարել է 1.9 արդյունավետ փոխանցում:









































