Առնվազն 12 մարդ է սպանվել հարավային Եմենի Աբյան շրջանում, երբ ռազմական ինքնաթիռները սկսել են կրակել այդ տարածքի ուղղությամբ:
Press TV-ի տեղեկացմամբ՝ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ Եմենի օդուժը օդային երկու հարձակում է իրականացրել տարածքում: Նախարարությունը հաղորդում է նաև, որ հարձակումների հետևանքով ևս հինգ մարդ վիրավորվել է:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում հարավային Եմենում օդային հարձակումների և բախումների հետևանքով ավելի քան 250 մարդ է սպանվել: ԱՄՆ անօդաչու սարքերը և Եմենի ռազմական ինքնաթիռները հաճախակի օդային հարձակումներ են գործում հարավային շրջաններում:











































