Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կսպասարկի Ունդիան Մալենկոն: Սա կլինի մրցավարի կարիերայի 6-րդ «Էլ Կլասիկո»-ն:
Նախկին 5 հանդիպումներից մեկում հաղթել է «Ռեալ»-ը: Այդ խաղից օրեր անց կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր դժգոհությունն էր հայտնել Մալենկոյի մրցավարությունից, ով հանդիպման 68-րդ րոպեին չհաշվեց Պեդրոյի խփած գոլը, քանզի եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ էր գրանցել:
Հիշեցնենք, որ նախորդ 5 հանդիպումներում Մալենկոն «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին ցույց է տվել 11 դեղին և 2 կարմիր, իսկ «Ռեալ»-ի խաղացողներին՝ 21 դեղին և 2 կարմիր քարտեր:








































