The Independent-ի տեղեկացմամբ` առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը պատրաստվում է վաճառել Էդին Ձեկոյի տրանսֆերը: Ֆուտբոլիստը կարող է կրկին վերադառնալ Բունդեսլիգա և իր մարզական կարիերան շարունակել «Բավարիա»-ի կազմում:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ը Ձեկոյի իրավունքները գնել են 2011 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` վճարելով 27 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը հանդես գալով «Վոլֆսբուրգ»-ի կազմում` 111 խաղում հեղինակել էր 66 գնդակ:
«Բավարիա»-ն առայժմ պաշտոնական առաջարկություն չի արել անգլիական ակումբին:
Նշենք, որ Էդինի փոխարեն «քաղաքայիններ»-ը ցանկանում են իրենց թիմում տեսնել կամ Էդիսոն Կավանիին («Նապոլի»), կամ Գոնսալո Իգուաինին («Ռեալ»), կամ էլ Ռոբերտ Լևանդովսկիին («Բորուսիա»):








































