Պորտուգալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն իր հիացմունքն արտահայտեց «Ինտերնասիոնալ»-ի մարզիկ Լեանդրո Դամիանի հասցեին:
«Լեանդրո Դամիանը նոր Ռոնալդոն է: Նա բարձրահասակ է, ուժեղ, տեխնիկապես լավ պատրաստված, հիանալի խաղում է «երկրորդ հարկում», ինչպես նաև նա ունի գոլային հոտառություն: Ես վստահ եմ, որ 2014 թվականի աշխարհի խաղերին նա կապացուցի, որ տաղանդավոր ֆուտբոլիստ է», – ասել է Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ բրազիլացի 22-ամյա ֆուտբոլիստը «Ինտերնասիոնալ»-ի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 21 գոլի հեղինակ:








































