Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում կշնորհի քաղբանտարկյալներին միայն այն դեպքում, եթե նրանք համաներման խնդրանքով դիմեն իրեն: «Նրանք, ովքեր չեն ստորագրել նախագահին ուղղված խնդրագիրը, կշարունակեն բանտում մնալ»,- ասել է Լուկաշենկոն:
Եվրամիությունը երկխոսության վերսկսման համար պահանջել է Բելառուսից բոլոր 9 քաղբանտարկյալներին ազատ արձակել: Անցած շաբաթ Լուկաշենկոն համաներման է ենթարկել երկուսին` նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովին և Դմիտրի Բոնդարենկոյին:
Լուկաշենկոն ընդգծել է, որ ոչ մի ճնշում չի ընդունի: «Եվս մեկ ճնշում, և այն հանցագործները, որոնք շնորհակալ պետք է լինեն, որ մենք իրենց հետ այսպես վարվեցինք, կվերադառնան գաղութ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ Սաննիկովին և Բոնդարենկոյին ազատ է արձակել միայն իր անձնական նախաձեռնությամբ, քանի որ մեկը փոքր երեխա ունի, իսկ մյուսը ինքն է հիվանդ:








































