Սիրիայի Հոմս քաղաքում, որը վերջերս բախումների թատերաբեմ էր դարձել իշխանությունների և ընդդիմության զինված խմբավորումների միջև, աշխատում են ՄԱԿ-ի դիտորդները:
«Հոմս են ուղարկվել մի խումբ դիտորդներ, որոնք հանդիպել են քաղաքապետի հետ: Այժմ դիտորդները շրջում են քաղաքի թաղամասերում»,- ասել է երկրում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Խալեդ Ալ-Մասրին, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ապրիլի 15-ին Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը պետք է հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ակնկալվում է, որ երկրում դիտորդների թիվը կհասնի 300-ի:








































