Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանի բնակչության 34,1%-ը ապրում է աղքատության մեջ: 1998թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվում է աղքատության տեմպերի արագացում: Համաձայն ԱՎԾ զեկույցի` ամեն հինգերորդ մարդը Հայաստանում աղքատ է համարվում: Ավելի սարսափելի մի ցուցանիշ ևս. մեր երկրում 117000 մարդ ապրում է ամսական 17,486 դրամով: Այս խումբը կազմում են ծայրաստիճան աղքատ մարդիկ: Նույն զեկույցում ասվում է նաև, որ Շիրակի բնակչության մոտ 47,2%-ը, այսինքն` մարզի բնակչության գրեթե կեսը աղքատ է: