Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի և մշակույթի նախարարության շենքերի կառուցման և վերանորոգման ընթացքին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ տոնական բոլոր միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:









































