Սիրիայում այսօր անհայտ անձինք պայթյուն են իրականացրել Իրաքի սահմանակից Դեյր Ալ-Զոր մարզի նավթատարներից մեկում, հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը:
Դեպքի մանրամասները չեն նշվում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և իշխանությունների միջև, որոնց հետևանքով ըստ ՄԱԿ-ի տվյալների զոհվել է ավելի քան 9000 մարդ: Այս պահին երկրում աշխատում են ՄԱԿ-ի դիտորդները, որոնք պետք է հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը:








































