Գաղտնիք չէ, որ Իսպանիայում ֆուտբոլիստներն անհամեմատ ավելի շատ գումար են վաստակում, քան ֆուտբոլիստուհիները: Սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գումար վաստակելու այլընտրանքային միջոց են գտել: Իսպանական Կաստելոն և Տեռագոնա նահանգները ներկայացնող «Ալկերիա»-ի և «Մայամի Պլատիխա»-ի ֆուտբոլիստուհիները մերկ լուսանկարվել են 2011 թ. էրոտիկ օրացույցի համար: Marca-ի հաղորդմամբ` օրացույցն արդեն վաճառքում է: