Կանադայի քաղաքացի Ռոբերտ Ֆավսեթը խոստովանել է, որ սպանել է Հասկի ցեղատեսակի 50 շուն: Նրան մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Հայտնի է, որ նա ժամանակին եղել է մի ընկերության ղեկավար, որը կազմակերպում էր շների մրցավազք: 2010թ.-ի Օլիմպիական խաղերից հետո նրա այս բիզնեսը սնանկացել է: Այդ օրվանից նա գնդակահարել կամ մորթել է մի քանի տասնյակ կենդանի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, շներից մեկին հաջողվել է ողջ մնալ և դուրս գալ գերեզմանից: Նրան գտած ոստիկանները քննություն են սկսել և պարզել իրականությունը:










































