Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը:
Ի լրումն ոստիկանության Մալաթիայի բաժնի ապրիլի 15-ի հաղորդագրության նախապատրաստվում են նյութեր- 15.04.2012 թ.- ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին:
16.04.2012 թ. ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության:
Պարզվել է, որ Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը /համատիրության նախագահ/:
Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 19-ին ավելացված դեպքեր
Ոստիկանության Էրեբունու բաժին
Նախապատրաստվում են նյութեր- «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 11.04.2012 թ. համարում տպագրված ՛«Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում՛» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:
Ոստիկանության Ստեփանավանի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 19.04.2012 թ.- Անուշավան Նիկողոսյանը («Անդավ» ՍՊԸ, ԱԺ պատգամավորական թեկնածու) հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 19-ի սահմաններում անհայտ անձը գողացել է Բաղրամյան փողոցի թիվ 25 շենքի պատին փակցված իր գովազդային պաստառը:
Նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի քննչական բաժնում:
ՀՀ ոստիկանություն







































