Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին: Հանդիպման քննարկման հիմնական առարկա է հանդիսացել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարը:
Հանդիպման ժամանակ Բարզանին հայտարարել է, որ քրդական ինքնավարությունը թույլ չի տա, որ PKK-ն իշխի Հյուսիսային Իրաքում. «Զենքի ուժով անհնար է լուծել PKK-ի հարցը: Անհրաժեշտ է ավելի արդյունավետ տարբերակ: Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ շատ բան են արել տվյալ հարցի լուծման համար, ինչը չի կարող անտեսվել: Եթե PKK-ն ինձ լսի, ապա ամեն ինչ լավ կլինի»:
Կողմերը քննարկել են նաև իրաքյան վերջին զարգացումները:










































