Ռուսաստանի համար անընդունելի է Սիրիայում դեպքերի զարգացումը լիբիական սցենարով: Ինչպես հաղորդում է Vesti-ն, նման հայտարարություն է արել Ռուսասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Իրենք՝ ժողովուրդները, պետք է որոշեն իրենց երկրների ճակատագիրը: Արտաքին խաղացողները պետք է միանգամայն կոկիկ գործեն, պետք է խրախուսեն երկխոսությունը, և ոչ թե փորձել ինչ-որ բաղադրատոմսեր առաջարկել: Այդ իմաստով լիբիական ճգնաժամը, լիբիական մոդելը մեզ համար օրինակ չի ծառայում: Կարծում ենք, որ նման դիրքորոշումով մոտենալ այլ իրավիճակի, առաջին հերթին Սիրիային, միանգամայն անընդունելի է»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Խոսելով Լիբիայի իրադարձությունների մասին՝ Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել դրանից և կոռեկտ մոտենալ այդ տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձություններին:









































