Mediarpo ընկերության ներկայացուցիչները հաղորդում են, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը ողջ աշխարհում կդիտի մոտ 400 մլն մարդ: Ընկերությանը այնպիսի երկրերից են դիմել հեռարձակման իրավունք ստանալու համար, որոնք երբեք «Կլասիկո» չեն ցուցադրել:
Հերթական ռեկորդն է սահմանվել լրատվամիջոցների քանակի հետ կապված, որոնք ցանկացել են հենց մարզադաշատից հաղորդել խաղադաշտում տիրող իրավիճակը:
Եվրոպական երկրներում այդ հանդիպումը կցուցադրեն Gol TV-ն (Իսպանիա), Canal-ն (Ֆրանսիա), Sky Sports-ն (Իտալիա, Անգլիա), UNAM-ն (Գերմանիա), TV4-ն (Շվեդիա), Sport TV-ն (Պորտուգալիա), “НТВ-Плюс”-ն (Ռուսաստան):












































