Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը, որը քննում էր Վրաստանի առաջին նախագահի մահվան հանգամանքները, հայտարարել է, որ Զվիադ Գամսախուրդիային սպանել են: Այս մասին տեղեկացրել է Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան, որը այդ հանձնաժողովի նախագահն է, իսկ խորհրդարան է անցել ընդդիմադիր կուսակցության ցուցակով: Նա հայտնել է, որ հանձնաժողովն այս եզրակացության է եկել երկարատև ուսումնասիրություններից հետո: Նախկինում համարվում էր, որ Գամսախուրդիան ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ Զվիադ Գամսախուրդիան մահացել է 1993 թ. դեկտեմբերի 31-ին Սամեգրելո գյուղում, որտեղ իր աջակիցների հետ թաքնվում էր իշխանություններից: