Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ քարոզարշավին լծվել է նաև «Հայկական էլեկտրացանցեր ընկերության ղեկավարությունը:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենիյ Բիբինն օրերս մեծ ժողով է հրավիրել, որը նվիրել է առաջիկա ընտրություններին:
«Մենք միաձայն սատարում ենք ՀՀԿ-ին»,-ասել է նա ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին ու վարչությունների պետերին:
Ավելին, թերթի տեղեկություններով՝ ՀԷՑ աշխատակիցներից պահանջում են բաժանված ցուցակներում լրացնել ընտանիքի անդամների անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և այսպես շարունակ:
ՀԷՑ լրատվության վարչության պետ Նատալյա Սարջանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը:
«Մի վարչության պետ էլ ես եմ, իմ ներկայությամբ չի եղել նման ժողով»,- ասել է նա:










































