Հանրապետականի քարոզարշավին լծվել են նաև բուհական կոլեկտիվները: Հատկապես ակտիվ է Երևանի պետական համալսարանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` այս օրերին ԵՊՀ դասախոսական ակտիվը շրջում է Հայաստանի մարզերով ու կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնում ՀՀԿ-ի օգտին:
«Ի դեպ, բացի դասախոսական խմբերից, կան նաև ուսանողական ակտիվից կազմված խմբեր, որոնք Էլ իրենց հերթին են փորձում գայթակղել մարզային ուսանողներին»:










































