Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպման ժամանակ մյունխենցիների հարձակվող Մարիո Գոմեսը հեղինակեց ընթացիկ մրցաշարի իր 12-րդ գնդակը և կրկնեց Նիստելրոյի ցուցանիշը:
Ռուդ վան Նիստելրոյի` («Մանչեսթեր Յունայթեդ») 2002/2003թթ. նույնպես հեղինակել էր 12 գոլ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունների մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի թվով ռեկորդակիրը կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լեո Մեսսին է, ով 2010/2011 մրցաշրջանում հեղինակեց 14 գնդակ:






































